ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր Արթիկում էր: Պատճառը ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահի և նոր խորհրդի կազմի ընտրություններն էին: Բաժանմունքի նախագահ վերընտրվեց Անան Ոսկանյանը, իսկ խորհուրդը համալրվեց 31 հոգով, որոնց թվում էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը և նրա եղբայր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Վարագյանը: Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում ԵԿՄ խորհրդի կազմ էր ընդգրկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Իր ելույթի խոսքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայրենասիրությանը և մարդասիրությանն առնչվող բազմաթիվ խնդիրների անդրադառնալուց հետո հանրությանը ներկայացրեց մամուլի ազատության վերաբերյալ իր պատկերացումները և կոչով հանդես եկավ.
«Էդ թերթերը, մենակ էդ լրատվությունը մի քիչ ճիշտ կարդացեք, որովհետև բաներ են գրում՝ չեն հասկանում, չի կարելի, էլի: Ոնց որ հերն իրա տան, էրեխու, աղջկա մասին փողոցում խոսի: Դա բարոյականություն չի։ Բաներ կան, որ պետք է ասվեն, բայց ոչ թե աշխարհի առաջ կանգնես, քո հորից մորից, ախպերոջից, ընկերոջից ինչ ուզես, ոնց ուզես՝ խոսես: Աշխատե՛ք ինքներդ մտածեք, ինքներդ ձեզ վստահեք: Դուք պետք է առաջինը ձեզ վստահեք, հետո նոր մնացածին: Մեր միասնությունն է, որ պետք է մեզ ամուր պահի և ապագա ստեղծի»,-հայտարարել է Մանվել Գրիգորյանը:
Իսկ միջոցառումից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բառացի ներկայացնում ենք լրագրողների հետ նրա հարցուպատասխանը:
-Խոսվում է այն մասին, որ վերջին շրջանում ԵԿՄ-նդարձել է առավել իշխանամետ, այն համալրվում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներով և համայնքապետերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երևույթը:
-Եթե Հանրապետական են, հայ չե՞ն: Էդ ժողովուրդը քաղաքապետերին չի՞ ընտրել: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կուսակցական: Հայի տեսակ ա երկրապահը. ով հայրենասիրություն ունի, ինքնասիրություն ունի, մեզ համար հեչ կապ չունի, թե որ կուսակցությունից է: Օրինակ՝ ես մինչև 95-96թթ.-ն չեմ իմացել՝ կուսակցությունն ինչ բան ա, որովհետև անկախ դրանից՝ բոլոր տեսակի կուսակցականները մի մարդու պես մի հրաման են կատարել ու մի նպատակ են ունեցել:
-Իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների համալրման հետ միաժամանակ ԵԿՄ-ից հեռացվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող անդամները,կամ ընդդիմությունից մարդիկ չեն կարողանում անդամագրվել ԵԿՄ-ին:
-Ո՞վ ա ասել, որ չկա: Ընդդիմություն ասելով՝ ի՞նչ եք հասկնմ: Բոլոր տեսակի մարդիկ էլ կան՝ Կոնգրեսից էլ կան, Վազգենի ախպեր Արամը «Հանրապետություն» կուսակցության նախագահն է, էլի Երկրապահի անդամ է, ի՞նչ եք խոսում, դա ի՞նչ ա նշանակում: Բոլոր կուսակցություններից էլ կան, ով ուզում է երկրապահ դառնալ: Նմանատիպ խնդիր չկա, էդ ով որ խոսում ա, ուրեմն «մուտիլովշիկ» ա, խառնակիչ ա, ազգի խառնակիչ ա, ոչ թե Երկրապահի: Երկրապահի էդ էտապներն ընցել են, թե սա նա...ըտենց բաներ չկա:
-Երկրապահի վերջին շրջանի պասիվությունը և ներկայիս ակտիվություննինչո՞վ է բացատրվում:
-Մի րոպե, ընչի՞ երկրապահը և ոչ բոլորը: Երկրում ընենց խառը վիճակ էր, որ ելնեինք, ի՞նչ անեինք, ասա: Էն մի կողմը ուժային կառույցն էր կանգնած, էն մի կողմը՝ ժողովուրդը: Էնտեղ 18 տարեկան երեխան, կամ ոստիկանությունում, դատախազությունում աշխատողը հայ մարդ չի, քու ախպերը կամ իմ մորքուրի տղեն, քու քեռու տղեն չի՞: Պրոստո երկրապահը ներքին քաղաքականությունում չի կարա: Երկրապահը ստեղծվել ա լավ բաներ անելու, սահմանները պաշտպանելու համար: Ոչ Երևան քաղաքը, ոչ Գյումրին, ոչ Արթիկը, ոչ էլ Էջմիածինը մեզ համար ոչ Ֆիզուլի ա, ոչ էլ պալիգոն: Ուսումնական կենտրոն չի, որ դուրս գանք, մեկի շահը պաշտպանենք: Ի՞նչ տարբերություն՝ էնտեղից ընտեղ են սպանել, թե ընտեղից ստեղ: Կիրգիզիայում ի՞նչ հելավ, ուզում եք՝ Հայաստանո՞ւմ էլ Կիրգիզիա ըլեր՝ անկախ նրանից, թե ով ում ա սպանում: Բա ըտենց իշխանություն վերցնել, կամ ըտենց բան ո՞ւմն ա պետք: Արյունով իշխանություն կուզենայի՞ք ունենայիք:
Մանվել Գրիգորյանը Արթիկում էր
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն այսօր Արթիկում էր: Պատճառը ԵԿՄ Արթիկի տարածքային բաժանմունքի նախագահի և նոր խորհրդի կազմի ընտրություններն էին: Բաժանմունքի նախագահ վերընտրվեց Անան Ոսկանյանը, իսկ խորհուրդը համալրվեց 31 հոգով, որոնց թվում էին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը և նրա եղբայր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Վարագյանը: Նշենք, որ ընդամենը մի քանի օր առաջ Գյումրիում ԵԿՄ խորհրդի կազմ էր ընդգրկվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Իր ելույթի խոսքում ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը հայրենասիրությանը և մարդասիրությանն առնչվող բազմաթիվ խնդիրների անդրադառնալուց հետո հանրությանը ներկայացրեց մամուլի ազատության վերաբերյալ իր պատկերացումները և կոչով հանդես եկավ.
«Էդ թերթերը, մենակ էդ լրատվությունը մի քիչ ճիշտ կարդացեք, որովհետև բաներ են գրում՝ չեն հասկանում, չի կարելի, էլի: Ոնց որ հերն իրա տան, էրեխու, աղջկա մասին փողոցում խոսի: Դա բարոյականություն չի։ Բաներ կան, որ պետք է ասվեն, բայց ոչ թե աշխարհի առաջ կանգնես, քո հորից մորից, ախպերոջից, ընկերոջից ինչ ուզես, ոնց ուզես՝ խոսես: Աշխատե՛ք ինքներդ մտածեք, ինքներդ ձեզ վստահեք: Դուք պետք է առաջինը ձեզ վստահեք, հետո նոր մնացածին: Մեր միասնությունն է, որ պետք է մեզ ամուր պահի և ապագա ստեղծի»,-հայտարարել է Մանվել Գրիգորյանը:
Իսկ միջոցառումից հետո ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Բառացի ներկայացնում ենք լրագրողների հետ նրա հարցուպատասխանը:
-Խոսվում է այն մասին, որ վերջին շրջանում ԵԿՄ-ն դարձել է առավել իշխանամետ, այն համալրվում է Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներով և համայնքապետերով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ երևույթը:
-Եթե Հանրապետական են, հայ չե՞ն: Էդ ժողովուրդը քաղաքապետերին չի՞ ընտրել: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կուսակցական: Հայի տեսակ ա երկրապահը. ով հայրենասիրություն ունի, ինքնասիրություն ունի, մեզ համար հեչ կապ չունի, թե որ կուսակցությունից է: Օրինակ՝ ես մինչև 95-96թթ.-ն չեմ իմացել՝ կուսակցությունն ինչ բան ա, որովհետև անկախ դրանից՝ բոլոր տեսակի կուսակցականները մի մարդու պես մի հրաման են կատարել ու մի նպատակ են ունեցել:
-Իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչների համալրման հետ միաժամանակ ԵԿՄ-ից հեռացվում են ընդդիմադիր հայացքներ ունեցող անդամները, կամ ընդդիմությունից մարդիկ չեն կարողանում անդամագրվել ԵԿՄ-ին:
-Ո՞վ ա ասել, որ չկա: Ընդդիմություն ասելով՝ ի՞նչ եք հասկնմ: Բոլոր տեսակի մարդիկ էլ կան՝ Կոնգրեսից էլ կան, Վազգենի ախպեր Արամը «Հանրապետություն» կուսակցության նախագահն է, էլի Երկրապահի անդամ է, ի՞նչ եք խոսում, դա ի՞նչ ա նշանակում: Բոլոր կուսակցություններից էլ կան, ով ուզում է երկրապահ դառնալ: Նմանատիպ խնդիր չկա, էդ ով որ խոսում ա, ուրեմն «մուտիլովշիկ» ա, խառնակիչ ա, ազգի խառնակիչ ա, ոչ թե Երկրապահի: Երկրապահի էդ էտապներն ընցել են, թե սա նա...ըտենց բաներ չկա:
-Երկրապահի վերջին շրջանի պասիվությունը և ներկայիս ակտիվությունն ինչո՞վ է բացատրվում:
-Մի րոպե, ընչի՞ երկրապահը և ոչ բոլորը: Երկրում ընենց խառը վիճակ էր, որ ելնեինք, ի՞նչ անեինք, ասա: Էն մի կողմը ուժային կառույցն էր կանգնած, էն մի կողմը՝ ժողովուրդը: Էնտեղ 18 տարեկան երեխան, կամ ոստիկանությունում, դատախազությունում աշխատողը հայ մարդ չի, քու ախպերը կամ իմ մորքուրի տղեն, քու քեռու տղեն չի՞: Պրոստո երկրապահը ներքին քաղաքականությունում չի կարա: Երկրապահը ստեղծվել ա լավ բաներ անելու, սահմանները պաշտպանելու համար: Ոչ Երևան քաղաքը, ոչ Գյումրին, ոչ Արթիկը, ոչ էլ Էջմիածինը մեզ համար ոչ Ֆիզուլի ա, ոչ էլ պալիգոն: Ուսումնական կենտրոն չի, որ դուրս գանք, մեկի շահը պաշտպանենք: Ի՞նչ տարբերություն՝ էնտեղից ընտեղ են սպանել, թե ընտեղից ստեղ: Կիրգիզիայում ի՞նչ հելավ, ուզում եք՝ Հայաստանո՞ւմ էլ Կիրգիզիա ըլեր՝ անկախ նրանից, թե ով ում ա սպանում: Բա ըտենց իշխանություն վերցնել, կամ ըտենց բան ո՞ւմն ա պետք: Արյունով իշխանություն կուզենայի՞ք ունենայիք:
Դերենիկ Մալխասյան
Գյումրի