Կարծիք

29.07.2019 12:03


Մեր նոր սերունդը, ի տարբերություն անապատում դեգերող հրեաների նոր սերնդի, ավելի վատն է, քան մեր հին սերունդը

Մեր նոր սերունդը, ի տարբերություն անապատում դեգերող հրեաների նոր սերնդի, ավելի վատն է, քան մեր հին սերունդը

Ես մի անգամ արդեն գրել եմ, հիմա նորից պիտի գրեմ դրա մասին. Մովսեսը հրեաներին 40 տարի պտտեցրեց անապատում, որպեսզի հին սերունդը, այսինքն՝ ստրուկների սերունդը, մեռներ, գար նոր՝ ազատ մարդկանց սերունդը, որից հետո նոր այդ ազատ մարդկանց առաջնորդեր դեպի Ավետյաց երկիր:
Հիմա մեր այս սերնդով մենք երկիր չենք կառուցի, ցավոք սրտի: Մեր նոր սերունդը, ի տարբերություն անապատում դեգերող հրեաների նոր սերնդի, ավելի վատն է, քան մեր հին սերունդը. սովետական դաստիարակություն ստացած մեր հին սերունդը, իր բոլոր թերություններով հանդերձ, շատ ավելի որակով է, քան այսօրվա երիտասարդ սերունդը, որն, ապրելով 30-ամյա ավազակապետության պայմաններում, ամբողջովին դեգրադացված հոգեբանություն ունի, այս սերունդը լրիվ համապատասխանում է դասական հունական քաղաքագիտության կողմից սահմանվող օխլոս (ամբոխ և խուժան) հասկացությանը, ու քանի դեռ մեզանում չի ձևավորվել դեմոսը (ազատ քաղաքացիների հանրույթ), մենք դեմոկրատիա (ժողովրդավարություն) չենք կարողանա կառուցել, բոլոր փորձերը ձախողվելու են, ու մենք դեմոկրատիայի փոխարեն ստանալու ենք օխլոկրատիա (ամբոխավարություն), որն էլ պարտադիր կերպով վերածվելու է կլեպտոկրատիկ (ավազակների իշխանություն) բռնապետության:
Հետևաբար, մեր երկրի փրկության համար հարկավոր է անցումային փուլ, որի ժամանակ իշխանության պիտի գա ուժ (եթե, իհարկե, կա այդպիսին), որն իսկապես ազգային գաղափարախոսությամբ կառաջնորդվի ու իսկապես հայկական պետություն կառուցելու խնդիր կդնի իր արջև և առավելագույնս կձգտի վերականգնել մեր հանրապետության ինքնիշխանությունը (այդ ընթացքում միգուցե հարկավոր կլինի քաղաքացիական ազատությունների հարցում որոշ ժամանակավոր սահմանափակումների գնալ), որի արդյունքում տնտեսությունը կսկսի կամաց–կամաց զարգանալ, օխլոսի մի հսկայական զանգված կվերածվի դեմոսի, ինչից հետո նոր կարող ենք հույս ունենալ, որ մեր երկրում նույնպես կկարողանանք կայացնել ժողովրդավարության ինստիտուտները, և վերջապես կկարողանանք կայանալ որպես ազգ ու պետություն:
Վերջում չմոռանամ ասել, որ ժողովրդավարությունը գեյերին արտոնյալ իրավունքներ շնորհելու, ֆեմինիստական շարիաթ մտցնելու, լայվ մտնելու, հպարտ քաղաքացիների մասին ճոռոմ ճառեր արտասանելու և ԱԺ-ի բակում գորգեր լվալու հետ ոչ մի կապ չունի։

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը