Կարծիք

29.07.2019 11:12


«Վերելակային» դիվանագիտությունն Ադրբեջանի հետ և Իլհամ բաբային «գովերգելը» Բաքվում դիտվում են որպես հայկական կողմի թուլություն

«Վերելակային» դիվանագիտությունն Ադրբեջանի հետ և Իլհամ բաբային «գովերգելը» Բաքվում դիտվում են որպես հայկական կողմի թուլություն

Ո՞վ է պատասխան տալու բանակում այսքան զոհերի համար

Վերջին օրերին տարրական «նորմա» են դարձել ՊՆ հաղորդագրությունները զոհված զինծառայողների վերաբերյալ... Վերջինը հուլիսի 28-ին գրանցված դեպքն էր. Արցախում զոհվել էր պայմանագրային զինծառայող Արմեն Բուլղադարյանը...
Սա արդեն անընդունելի է բոլոր առումներով՝ թե´ ծառայակիցների միջև միջանձնային բարդ հարաբերությունների, թե՛ թշնամու գնդակից զոհվածների առումով...
Առաջինը ցույց է տալիս, որ բանակում ոչ թե ոչինչ չի փոխվել, այլ ավելի է վատթարացել կարգապահության հետ կապված վիճակը, իսկ երկրորդի դեպքում՝ մեր արևելյան հարևանները բավականին լկտիացել են, և Փաշինյանի մատնանշած «օպերատիվ» կապը Բաքվի հետ գործում է մեր դեմ...
Հիշեցնեմ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ-ի մայիսի 8-ին վարչապետ ընտրվելուց առաջ ԱԺ-ին և հասարակությանն ուղղված իր խոսքում խոստացել էր կտրուկ նվազեցնել բանակում գրանցված զոհերի թիվը... Ժամանակն է այդ խոստումը կյանքի կոչել և վերջապես հասկանալ, որ «վերելակային» դիվանագիտությունը Ադրբեջանի հետ և Իլհամ բաբային «գովերգելը» Բաքվում դիտվում են որպես հայկական կողմի թուլություն...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը