Սեփականության վերաբաշխում կար, Նիկոլը նոր վերաբաշխման տեսակ մտցրեց, դատավարության վերաբաշխում. դատավարությունը դուրը չի՞ գալիս, դատավորի ձեռքից դատավարությունը առնում, տալիս է ուրիշ դատավորի։ Այդպես դատավոր Դավիթ Գրիգորյանի դատավարությունը դուրը չեկավ, նրա դեմ քրեական գործ հարուցվեց, ապա կասեցվեց նրա լիազորությունները, Քոչարյանի գործն էլ ձեռքից առան, որ տան այլ դատավորի։
Վարչապետին չենթարկվող դատավորների շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում այնուամենայնիվ կան անկախ դատավորներ։ Իսկ արդեն փաշինյանական թարմացված կազմով ԲԴԽ֊ն, կասեցնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ցույց տվեց, որ Նոր Հայաստանի ղեկավարությունը ձևավորում է մինչև վերջ կամակատար դատական ինստիտուտներ և ջանք ու եռանդ չի խնայելու, որ ամբողջ դատական համակարգում չլինի որևէ անկախ դատավոր կամ պաշտոնյա։
Այս իշխանությունը Հաց բերողի արձան է ուզում դնել։ Հաջորդ իշխանությունը Անկախ դատավորի արձանն է դնելու։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը քաղաքական հալածյալ է
Սեփականության վերաբաշխում կար, Նիկոլը նոր վերաբաշխման տեսակ մտցրեց, դատավարության վերաբաշխում. դատավարությունը դուրը չի՞ գալիս, դատավորի ձեռքից դատավարությունը առնում, տալիս է ուրիշ դատավորի։ Այդպես դատավոր Դավիթ Գրիգորյանի դատավարությունը դուրը չեկավ, նրա դեմ քրեական գործ հարուցվեց, ապա կասեցվեց նրա լիազորությունները, Քոչարյանի գործն էլ ձեռքից առան, որ տան այլ դատավորի։
Վարչապետին չենթարկվող դատավորների շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում այնուամենայնիվ կան անկախ դատավորներ։ Իսկ արդեն փաշինյանական թարմացված կազմով ԲԴԽ֊ն, կասեցնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները, ցույց տվեց, որ Նոր Հայաստանի ղեկավարությունը ձևավորում է մինչև վերջ կամակատար դատական ինստիտուտներ և ջանք ու եռանդ չի խնայելու, որ ամբողջ դատական համակարգում չլինի որևէ անկախ դատավոր կամ պաշտոնյա։
Այս իշխանությունը Հաց բերողի արձան է ուզում դնել։
Հաջորդ իշխանությունը Անկախ դատավորի արձանն է դնելու։
Վահան Իշխանյանի ֆեյսբուքյան էջից