Փաշինյանի և Զելենսկու տարբերություններն ու նմանությունները
Անցած կիրակի Ուկրաինայի Ռադայի ընտրություններում Զելենսկու կուսակցությունը համոզիչ հաղթանակ տարավ, և առաջին անգամ այդ երկրի պատմության մեջ մի ուժ կարող է միանձնյա իշխանություն ձևավորել:
Ուկրաինական փորձագետների կարծիքով այս ամենը պայմանավորված էր այդ երկրում էյֆորիկ մթնոլորտով, այն հավատով, որ Զելենսկին կկարողանա լուծել ուկրաինացիների հիմնական խնդիրները:
Այդ ամենը շատ նման էր այն մթնոլորտին, որն առկա էր Հայաստանում մեկուկես տարի առաջ: Տարբերությունն այն է, որ մեզ մոտ այդ էյֆորիան արդեն անցնում է, իսկ նրանց մոտ դեռ առկա է:
Այնուամենայնիվ, փորձենք հասկանալ, թե ինչով էին պայմանավորված այդ էյֆորիկ վիճակները թե՛ մեր և թե՛ նրանց մոտ, և որոնք են այդ էյֆորիաների նմանություններն ու տարբերությունները:
Փաշինյանի ու Զելենսկու նմանությունները
Թե՛ Փաշինյանը և թե՛ Զելենսկին համարվում են պոպուլիստներ: Նրանք ոչ խոր գիտելիքներ, ոչ էլ փորձ ունեն պետական կառավարման վերաբերյալ և անկեղծորեն համարում են, որ երկիրը հնարավոր է ճգնաժամից դուրս բերել «ազնիվ կադրերով ու ազնիվ մղումներով»:
Երկուսն էլ իրենց տեսակով «հակաէլիտիստական» գործիչներ են: Քամահրանքով են վերաբերվում «փորձված կադրերին»: Զարմանալի չէ, որ Զելենսկին իրեն դիրքավորում էր որպես «բոլորից վեր կանգնած ազնիվ գործիչ», ով անմասն է բոլոր տեսակի գործիչների մութ գործերին:
Նա իրեն դիրքավորում էր որպես «ոչ ռուսամետ, ոչ էլ մայդանի» գործիչ և հենց դրա համար էլ դարձավ բոլորի համար չարյաց փոքրագույնը:
Ուկրաինացիները հոգնել էին թե՛ ռուսամետներից և թե՛ բենդերականներից, քանզի նրանցից ոչ ոք Ուկրաինային դեպի «լուսավոր ապագա չտարավ»: Ավելին՝ ուկրաինացիները հոգնել էին ընդհանրապես դասական տիպի քաղաքական գործիչներից, ովքեր տարատեսակ խոստումներ էին տալիս, սակայն իշխանության գալուց հետո հեշտությամբ մոռանում էին դրանք կյանքի կոչել: Հենց այդ պատճառով էլ ոչ դասական գործիչ Զելենսկին դարձավ հանրաճանաչ: Զելենսկին դասական գործիչ չէր, պրոֆեսիոնալ ձևով չէր զբաղվում քաղաքականությամբ, սակայն ակտիվորեն մասնակցում էր քաղաքական հումորի շոուներին: Այսինքն, Զելենսկին, չզբաղվելով քաղաքականությամբ, փաստացի դրա մեջ էր հայտնվել՝ շարքային քաղաքացու պատկերացումներին համահունչ: Հենց դրա պատճառով էլ նա դարձավ ուկրաինացի շարքային քաղաքացու սիրելին:
Փաշինյանը, ի տարբերություն Զելենսկու, միշտ քաղաքականության մեջ էր: Սակայն, չլինելով ինքնաբավ գործիչ, նա միշտ դիրքավորվում էր որպես պոպուլիստ՝ հանրությանը դուր գալու համար: Հետագայում այդ կեցվածքը նրա համար դարձավ բնական կենսակերպ: Նա ձեռք բերեց շարքային քաղաքացու կարիքների անկեղծ պաշտպանի իմիջ:
Իհարկե, երկրի ազդեցիկ շրջանակները՝ իշխանամետ, թե ընդդիմադիր, Փաշինյանին լուրջ չէին վերաբերվում: Սակայն, որպես հարակից գործիչ, բոլորն ուզում էին նրան օգտագործել: Արդյունքում՝ Փաշինյանին հաջողվեց դիրքավորվել քաղաքական դաշտում որպես «բոլորից տարբերվող գործիչ», որի հետ բոլորն ուզում էին լավ հարաբերություններ ունենալ:
Եվ զարմանալի չէր, որ հանրության մեջ առաջացավ անվստահություն գրեթե ողջ քաղաքական վերնախավի հանդեպ. դրանից կարողացավ օգտվել միանձնյա հենց Փաշինյանը:
Մնացած նմանությունները Փաշինյանի և Զելենսկու միջև տեխնիկական բնույթ են կրում: Երկուսն էլ սիրում են իրենց պետական պաշտոններում հանրահավաքներ անել: Երկուսն էլ ուզում են տարբերվել իրենց նախորդներից «օրիգինալ» գործելաոճով: Երկուսն էլ, իբր, ուզում են հանդես գալ հանրության առաջ թափանցիկ ձևով: Երկուսն էլ ոչ ներքին կյանքից, ոչ էլ արտաքին քաղաքականությունից գրեթե ոչինչ չեն հասկանում և դրա համար էլ այդ ամենը փոխարինում են տարատեսակ քաղաքական շոուներով: Շարքային մարդկանց դա դուր է գալիս նրանց ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ: Սակայն այս ամենը ժամանակի հետ փոխվելու է, քանզի մարդիկ տեսնելու են, որ պոպուլիզմով երկիրը երկար հնարավոր չէ կառավարել:
Փաշինյանի և Զելենսկու գլխավոր տարբերությունը
Երկուսն էլ, լինելով պոպուլիստ, ձևով նման են, բայց, այնուամենայնիվ, իրարից տարբերվում են իրենց քաղաքական առաքելությամբ:
Բանն այն է, որ Փաշինյանը եկել է իշխանության «հեղափոխական» ճանապարհով: Նա այդ իմաստով հեղափոխության առաջին ալիքի գործիչ է և նման է ոչ թե Զելենսկուն, այլ Պորոշենկոյին: Վերջինս էլ իշխանության եկավ 2014-ի մայդանի շնորհիվ, որից հետո ընտրություններում լեգիտիմացրեց իր հաղթանակը: Նույնը կատարեց Փաշինյանը: Նա փաստացի իշխանությունը վերցրեց 2018-ի ապրիլին, իսկ նույն թվականի դեկտեմբերի ընտրությունների միջոցով լեգիտիմացրեց իր հաղթանակը:
Այդ տեսանկյունից Զելենսկին տարբերվում է Փաշինյանից: Նա, ի տարբերություն Փաշինյանի, հեղափոխական գործիչ չէ. իշխանության է եկել առանց քաղաքական ցնցումների հեղափոխական Պորոշենկոյից հետո:
Զելենսկին, ի տարբերություն Փաշինյանի, «նոր Ուկրաինայի» կառուցման առաքելություն չունի: «Նոր Ուկրաինայի» կառուցման առաքելությունը պատվիրված էր Պորոշենկոյին:
Իսկ դա նշանակում էր իր հերթին, որ Զելենսկին խնդիր չունի ամեն կերպ տարբերվել Պորոշենկոյից: Դեռ ավելին՝ Զելենսկին եկել է իշխանության՝ սրբագրելու, խմբագրելու, այլ ոչ թե ամբողջովին մերժելու Պորոշենկոյի հեղափոխական քաղաքականությունը:
Փաշինյանը՝ ճիշտ հակառակը, նախկին իշխանության քաղաքականության ամբողջական փոփոխություն է ուզում, ինչպես Պորոշենկոն 2014-ին:
Բայց Պորոշենկոն պրոֆեսիոնալ և փորձված կադրերով էր հանդես գալիս: Եվ փորձում էր Ուկրաինայի համար բոլորից տարբերվող «նոր օրակարգով» հանդես գալ: Նա փոփոխություն էր առաջարկում գրեթե բոլոր բնագավառներում՝ լեզվի հարցում, ազգային ինքնության մեջ, տնտեսության մեջ, և նույնիսկ փորձ արեց կրոնական հարցում իր միջամտությունն ունենալ:
Փաշինյանի պարագայում այդպիսի փոփոխություններ չկան: Արտաքին քաղաքականությունը նույնն է մնացել, տնտեսական և քաղաքական համակարգերը՝ նույնպես: Խոստանալով «նոր Հայաստանի» կառուցում՝ նա ընդամենը սկսեց սրբագրել նախկին իշխանությունների քաղաքականությունը, ընդ որում՝ շատ հարցերում այդ սրբագրումները ոչ թե պոզիտիվ, այլ նեգատիվ ազդեցություն ունեցան:
Սովորաբար, առաջին ալիքի հեղափոխական գործիչների քաղաքական կյանքը երկար չի տևում: Յուշչենկոն կառավարեց մեկ ընտրական ցիկլ, Պորոշենկոն՝ նույնպես: Բայց երկուսն էլ իրապես արմատական փոփոխության էին գնում: Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն էր ունենում Ուկրաինայի վրա:
Հեղափոխության երկրորդ ալիքի գործիչները սովորաբար ավելի երկար են կառավարում, Կուչման` Ուկրաինայում, Պուտինը` Ռուսաստանում, Լուկաշենկոն՝ Բելառուսում, Կվասնևսկին՝ Լեհաստանում, և այլն: Պատճառն այն է, որ նրանք ոչ թե «նոր երկիր էին» խոստանում, այլ սրբագրում էին իրենց նախկին հեղափոխական գործիչների սխալները:
Այդ իմաստով Զելենսկին գոնե տեսական հնարավորություն ունի երկար կառավարելու, եթե, իհարկե, վիրտուալ կյանքից տեղափոխվի իրական կյանք: Նա էլ է հեղափոխական երկրորդ ալիքի գործիչ:
Փաշինյանն, ի տարբերություն Զելենսկու, նույնիսկ այդ տեսական հնարավորությունը չունի և այդ առումով դժվար կացության մեջ է: Նախ՝ նա հեղափոխական առաջին ալիքի գործիչ է. փորձում է ամեն կերպ տարբերվել իր նախորդներից: Ավելին՝ այդ տարբերվելն է իր լեգիտիմության հիմնական աղբյուրը: Սակայն, մյուս կողմից, նա տարբերվելու գրեթե հնարավորություն չունի: Քանզի երկրի արտաքին քաղաքականության գծում տարբերվելու լյուֆտը չափազանց փոքր է: Երկրի քաղաքական և տնտեսական համակարգերի փոփոխության լյուֆտը՝ նույնպես: Մնում է միայն տարբերվել ձևի մեջ: Այդ իսկ պատճառով էլ սկզբից հիմնն էին ուզում փոխել, հետո՝ զինանշանը: Իսկ այսօր ընկել են դատարանների հետևից:
Թերևս միակ բնագավառը, որտեղ ուզում է տարբերվել Փաշինյանն իր նախորդներից, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտն է: Սակայն դա էլ է դժվար լուծելի խնդիր: Քանզի այդ խնդիրը ինքնանպատակ դարձնելով՝ կարելի է ընդհանրապես բիզնես բարենպաստ միջավայրը կորցնել: Որից հետո կատաղած ամբոխը, ով մեկ տարի առաջ կուռք էր դարձրել Փաշինյանին, նույն ձևով էլ կարող է նրան տապալել:
Իջևանի դեպքերն առաջին ծիծեռնակներից էին:
Այդ իսկ պատճառով Փաշինյանի վիճակը էապես տարբերվում է Զելենսկու վիճակից՝ դրանից բխող հետևանքներով:

Երվանդ Բոզոյան
Քաղաքական մեկնաբան
Աղբյուրը՝ politeconomy.org