Այս մարդիկ ամեն ինչում թշնամի են տեսնում․ յուրաքանչյուր մեկը, ով բողոք ունի՝ թշնամի է նիկոլենց ընտանեկան իշխանության համար
Արքունական ընտանիքի հայրը խոսում է ու ասում՝ բա գիտեք, Իջևանում Նիկոլի թշնամիներն են կազմակերպել այն, ինչ տեղի ունեցավ:
Այս մարդիկ ամեն ինչում թշնամի են տեսնում: Յուրաքանչյուր մեկը, ով բողոք ունի՝ թշնամի է նիկոլենց ընտանեկան իշխանության համար:
Եթե մարդը տուն պահելու խնդիր ունի և դուրս է եկել բողոքի՝ ուրեմն թշնամի է: Եթե մարդը չի ուզում դառնալ գործազուրկ և ըմբոստանում է՝ ուրեմն թշնամի է: Եթե մարդը ասում է՝ ինչո՞ւ 42 աստիճանի շոգի պայմաններում Երևանի քաղաքում շաբաթներով աղբը չեն հավաքում, ուրեմն թշամի է: Եթե մարդը ասում է, որ Արցախի հարցում պետք չէ վստահել Ադրբեջանի կեղծ խոստումներին, ուրեմն թշնամի է: Եթե մարդը գտնում է, որ Հայաստանում սեռափոխ անձանց կենսակերպը չպետք է քարոզել ու գովազդել, ուրեմն թշնամի է: Եթե մարդը հարցնում է՝ պարոն իշխանություն, դու քո խոստումներից ո՞ր մեկն ես կատարել այսքան ժամանակ, ուրեմն թշնամի է:
Այստեղ հարցեր են առաջանում: 1. Այսքան թշնամիների մեջ ո՞նց եք աշխատելու, պարոնայք Փաշինյաններ։ 2. Այսքան թշնամի այս փոքր ազգի մեջ ե՞րբ ունեցաք, երբ համարվում էիք /և համարվում եք/ ժողովրդի կողմից սիրված, 90 տոկոս ռեյտինգ ունեցող իշխանություն:
Այս մարդիկ ամեն ինչում թշնամի են տեսնում․ յուրաքանչյուր մեկը, ով բողոք ունի՝ թշնամի է նիկոլենց ընտանեկան իշխանության համար
Արքունական ընտանիքի հայրը խոսում է ու ասում՝ բա գիտեք, Իջևանում Նիկոլի թշնամիներն են կազմակերպել այն, ինչ տեղի ունեցավ:
Այս մարդիկ ամեն ինչում թշնամի են տեսնում: Յուրաքանչյուր մեկը, ով բողոք ունի՝ թշնամի է նիկոլենց ընտանեկան իշխանության համար:
Եթե մարդը տուն պահելու խնդիր ունի և դուրս է եկել բողոքի՝ ուրեմն թշնամի է: Եթե մարդը չի ուզում դառնալ գործազուրկ և ըմբոստանում է՝ ուրեմն թշնամի է: Եթե մարդը ասում է՝ ինչո՞ւ 42 աստիճանի շոգի պայմաններում Երևանի քաղաքում շաբաթներով աղբը չեն հավաքում, ուրեմն թշամի է: Եթե մարդը ասում է, որ Արցախի հարցում պետք չէ վստահել Ադրբեջանի կեղծ խոստումներին, ուրեմն թշնամի է: Եթե մարդը գտնում է, որ Հայաստանում սեռափոխ անձանց կենսակերպը չպետք է քարոզել ու գովազդել, ուրեմն թշնամի է: Եթե մարդը հարցնում է՝ պարոն իշխանություն, դու քո խոստումներից ո՞ր մեկն ես կատարել այսքան ժամանակ, ուրեմն թշնամի է:
Այստեղ հարցեր են առաջանում:
1. Այսքան թշնամիների մեջ ո՞նց եք աշխատելու, պարոնայք Փաշինյաններ։
2. Այսքան թշնամի այս փոքր ազգի մեջ ե՞րբ ունեցաք, երբ համարվում էիք /և համարվում եք/ ժողովրդի կողմից սիրված, 90 տոկոս ռեյտինգ ունեցող իշխանություն:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից