Կարծիք

28.07.2019 12:07


Եթե գլխից մեծ նախընտրական խոստումներ տված մարդը նույնիսկ ամենօրյա գործընթացները չի կարողանում պատշաճ ձևով կազմակերպել, պիտի հեռանա

Եթե գլխից մեծ նախընտրական խոստումներ տված մարդը նույնիսկ ամենօրյա գործընթացները չի կարողանում պատշաճ ձևով կազմակերպել, պիտի հեռանա

Իսկ հիմա՝ լուրջ։

Այնպես չէ, որ կարող է գալ ինչ-որ մեկը ու մեկ տարում լուծել Երևանի բոլոր խնդիրները։ Կամ հինգ տարում։

Նյու-Յորքի կամ Լոնդոնի պես հարուստ քաղաքներն ունեն անլուծելի խնդիրներ, է՛լ ուր մնաց Երևանը։

Բայց ժամանակին խոտը հնձելն ու ծառերը խնամելը, կանաչն ու տնկիները ոռոգելն անլուծելի խնդիրներ չեն։

Ճանապարհների գծանշումներն անելը, աղբը ժամանակին հավաքելը նույնպես անլուծելի խնդիրներ չեն։

Եւ այլն։

Հա, կիքսեր, «չեպեներ» միշտ էլ հնարավոր են, բայց խոսքս այն բաների մասին են, որոնք, եթե, ժամանակին, համակարգված ձևով արվում են, խնդիր չեն դառնում։ Առավել ևս՝ անլուծելի։

Սակայն եթե գլխից մեծ նախընտրական խոստումներ տված մարդը նույնիսկ ամենօրյա գործընթացները չի կարողանում պատշաճ ձևով կազմակերպել, եթե «չեպեն» դառնում է նորմա, ապա ակնհայտ է, որ այդ մարդը պիտի հեռանա։

#ԵրևանիԱմենավատՔաղաքապետը

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը