Կարծիք

27.07.2019 20:59


Վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ կոռուպցիոն բացահայտում է եղել ու որքան գումար է վերադարձվել պետությանը

Վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ կոռուպցիոն բացահայտում է եղել ու որքան գումար է վերադարձվել պետությանը

Ուզում եմ հասկանալ, վերջին մեկ տարվա ընթացքում քանի՞ կոռուպցիոն բացահայտում է եղել ու որքան գումար է վերադարձվել պետությանը։ Չէ՞ որ այս պրոցեսի համար մեկ տարին ավելի քան բավարար ժամանակ էր։ Որքա՞ն։ 100 միլիոն դոլար, 400 միլիոն դոլար, թե՞ 700 միլիոն դոլար։ Որքա՞ն։

Ու եթե անգամ այդքան, ապա մեկ այլ հարց էլ է գոյանում։ Ժամանակին ոմն ընդդիմադիր անդադար պնդում էր, թե ըստ օդում կախված լուրերի, «Պողոսն» այսքան է գռփում, «Պետրոսն» այնքան է լափում... ու այդպես շարունակ, ու այդպես անդադար... միլիարդավոր դոլարներ։

Հիմա ո՞ւր են դրանք` այդ միլիարդները, ո՞ւր են նախկին կոռուպցիոներները, «Պողոսը», «Պետրոսը»։

Իսկ գուցե կուռուպցիա, «Պողոս», «Պետրոս» ոչ էլ կա՞ր ։ Գուցե ոմն ընդդիմադիր ժամանակին ուղակի ստո՞ւմ էր։

Չէ՜, ախր դա ազգովի գիտեինք, ամեն բակում ու փողոցում դա էին ասում, ի՞նչ ստել, այ մարդ...

Հ.Գ. Չկար այդ ամենը, թե կար և առ այսօր դեռ գործում են, միևնույն է հետևությունը մեկն է` նախկին ոմն ընդդիմադիր հանրությանը խաբել ու դեռ խաբում է, դիփ խաբում ին ու խաբում...

Հ.Գ. Դե գնա «Պեպո» ու գեդինը լիզե...

Տիգրան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը