Կարծիք

27.07.2019 16:18


2-ը փոքր է 4-ից, և 4-ն ավելի լավ է, քան 2-ը

2-ը փոքր է 4-ից, և 4-ն ավելի լավ է, քան 2-ը

Մեր Վիճակագրական կոմիտեն վերածվում է «Ճշմարտության նախարարության», քանզի հեղափոխությանը «թվեր» են պետք: Լավ «թվեր»: Ոչ թավշյա «թվեր»:

Ծառայությունը վերանայում է անգամ ճշգրտված մակրոտնտեսական թվերը: Իսկ դա ներհատուկ է միայն «Ճշմարտության նախարարությանը»: «Պրավդային»:

Ի դեպ, մնացել է երկու թիվ պլպլացնել՝ արտահանումն ու գյուղատնտեսությունը: Մնացածը տեղավորվում է «տնտեսական հեղափոխության» ուղեծրի մեջ: Դետալները կարևոր չեն: Կարևորն այն է, որ առաջնորդը դուխով գրառում անի՝ հիմնվելով «թվերի» վրա:

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը