Ջրի բերած` ջրի տարած․ Վարդավառը նախևառաջ ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի տոնն է
Եթե կուզեք իմանալ, վաղը (Վարդավառը, էլի), նախ եւ առաջ ՀՔԾ-ի ու ԱԱԾ-ի տոնն է։
Ջրի գործը` անցանկալի անձանց 99 տոկոսով ջրից կազմված ջրիկ մեղադրանքներ առաջադրելը, «էմոցիաների» տակ ջրիկ` առարկայական որեւէ հենք չունեցող անհիմն հայտարարություններ անելը, նեղն ընկնելու դեպքում` ձեռքի հետ կամ ոտքի վրա այդ հայտարարությունները ջրելը նրանց մոտ ամենից լավ է ստացվում։
Բարո՛վ վայելեք ձեր «մասնագիտական տոնը», ջրի բերած, ջրի մեջ ճփճփացող, ջրի տարած արդարադատության հարգարժա՛ն սպասավորներ։
Թո՛ղ ջուրը միշտ անպակաս լինի իրավական նեղլիկ կատեգորիաների մեջ չտեղավորվող, սահմաններ չճանաչող ձեր ստեղծագործական մտքի գոհարներից։

Հայրենիքը չի՛ մոռանա ջրից «հազարամյակի գործ» կարելու ձեր ջանքերը...
Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից