Կարծիք

27.07.2019 18:23


Մեր երկրում շիլաշփոթ է, ամեն ինչ «թարս» է արվում վերջին մեկ տարի և մի քանի ամսվա ընթացքում

Մեր երկրում շիլաշփոթ է, ամեն ինչ «թարս» է արվում վերջին մեկ տարի և մի քանի ամսվա ընթացքում

Վերջին մեկ տարի և մի քանի ամսվա ընթացքում՝ մեր երկրում շիլաշփոթ է, ամեն ինչ «թարս» է արվում՝ խոսում են ժողովրդավարությունից՝ գործում են բռնությամբ, խոսում են անաչառությունից՝ գործում են երկակի ստանդարտներով, խոսում են դատարանների աշխատանքին չխոչընդոտելուց՝ գործում են զանգովի արդարադատությամբ, դատարանների շրջափակմամբ, խոսում են ժողովրդի աշխատանքից՝ գործում են աշխատողներին կրճատելով, խոսում են մայրաքաղաքի տեսքից, կանաչապատումից, տուրիստների հավանությանն արժանանալուց՝ չեն գործում քաղաքը մաքրելուց և այսպես բազմաթիվ իրարամերժ իրավիճակներ:

Հ.Գ. Լավ մինչև ե՞րբ. մինչև ե՞րբ պիտի ստեք ժողովրդին, խոստանաք մի բան, բայց կերակրեք այլ բանով, այսքանը վերլուծելով միայն մի բան կարող եմ եզրակացնել ինքս ինձ համար՝ դո՛ւք պարոնայք, աշխատող չեք, դո՛ւք պարոնայք, եկել եք թալանի՝ ի դեպ սոված եք եկել, դուք կդիզեք ձեր պլանավորածը ու «կթռնեք» վայելելու, հաջորդին թողնելով՝ խափված ու սոված ժողովուրդ, ձեզ չե՛ն ներելու, սթափվե՛ք քանի դեռ ուշ չէ:

Հայկ Աթոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը