ԲԴԽ-ն մեռնում է՝ չծնված․ Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը:
Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն...
Հաստատ՝ ոչ առաջինը... Եթե մի ամբողջ համակարգի ներկայացուցիչներին հրապարակավ անվանում են վնգստացող (ներողություն բառը կրկնելու համար), ուրիշ ո՞ր մարմինը պետք է արձագանքեր այդ գնահատականին, եթե ոչ՝ ԲԴԽ-ն:
Ի՞նչ անկախ դատական համակարգի մասին խոսք կարող է լինել, երբ դատավորին նույնացնում են շների հետ (ինձ թող ներեն մեր արժանապատիվ դատավորները)... Ես կարծում եմ, որ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը ներառում է ամենից առաջ դատավորների արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններն ու գործողությունները դատապարտելը։
Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել... Այս ի՞նչ սպիտակ սպանդ է: Նսեմացված դատավորը չի կարող անաչառ լինել... Դժվա՞ր է այդքանը հասկանալը...
Լավ, դատավորներն այլևս ո՞ւմ գրպաններում փնտրեն իրենց անկախության երաշխավորումը՝ գուշակ Վանգայի՞, Շանել Սյուզիի՞, թե՞ Հայ ավանդական արժեհամակարգի նվիրյալ պաշտպան Արթուր Սաքունցի...
Սկսում եմ անհանգստանալ. մի՞թե այս կառույցը հավակնում է համալրել մեռելածին հաստատությունների շարքերը: Եվ, եթե այդ այդպես է, ապա չարժե՞ գալիք սահմանադրական փոփոխություններում ներառել նաև ընդհանրապես նման մարմնի գոյության նպատակահարմարության հարցը:
ԲԴԽ-ն մեռնում է՝ չծնված․ Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել
ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատավորների և դատարանների անկախությունը:
Սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն...
Հաստատ՝ ոչ առաջինը...
Եթե մի ամբողջ համակարգի ներկայացուցիչներին հրապարակավ անվանում են վնգստացող (ներողություն բառը կրկնելու համար), ուրիշ ո՞ր մարմինը պետք է արձագանքեր այդ գնահատականին, եթե ոչ՝ ԲԴԽ-ն:
Ի՞նչ անկախ դատական համակարգի մասին խոսք կարող է լինել, երբ դատավորին նույնացնում են շների հետ (ինձ թող ներեն մեր արժանապատիվ դատավորները)...
Ես կարծում եմ, որ դատավորների և դատարանների անկախության երաշխավորումը ներառում է ամենից առաջ դատավորների արժանապատվությունը նսեմացնող հայտարարություններն ու գործողությունները դատապարտելը։
Հայաստանում դատավորները երբեք այսչափ նսեմացված ու ընկճված չեն եղել...
Այս ի՞նչ սպիտակ սպանդ է: Նսեմացված դատավորը չի կարող անաչառ լինել... Դժվա՞ր է այդքանը հասկանալը...
Լավ, դատավորներն այլևս ո՞ւմ գրպաններում փնտրեն իրենց անկախության երաշխավորումը՝ գուշակ Վանգայի՞, Շանել Սյուզիի՞, թե՞ Հայ ավանդական արժեհամակարգի նվիրյալ պաշտպան Արթուր Սաքունցի...
Սկսում եմ անհանգստանալ. մի՞թե այս կառույցը հավակնում է համալրել մեռելածին հաստատությունների շարքերը: Եվ, եթե այդ այդպես է, ապա չարժե՞ գալիք սահմանադրական փոփոխություններում ներառել նաև ընդհանրապես նման մարմնի գոյության նպատակահարմարության հարցը:
Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից