Կարծիք

27.07.2019 11:31


Ո՞վ է փոխարինելու «դերասանին» քաղաքապետի պաշտոնում

Ո՞վ է փոխարինելու «դերասանին» քաղաքապետի պաշտոնում

Քաղաքապետի սպասվելիք հրաժարականից հետո նրա փոխարեն մեծամասնություն ունեցող ուժը պետք է ավագանու կազմից առաջադրի նոր թեկնածու:
Սա ըստ օրենքի տրամաբանության, սակայն բոլորս լավ հասկանում ենք, որ եթե «դերասանը» գլխավորելով իրենց ցուցակը և ստանալով 80% քվե անկարող եղավ լուծել նույնիսկ Երևանի աղբահանության հարցը, էլ իրենց կազմից ո՞վ պետք է նման պատասխանատվություն կարողանա վերցնել:

Այնտեղ հանգրվանել են մեկը մեկից անփորձ և քաղաք կամ տնտեսություն ղեկավարելու հետ որևէ աղերս չունեցող մարդիկ:

Հետևաբար վարչապետը պետք է նշանակի նոր մարդ, որ փրկի իրենց կործանվող վարկանիշը, քանի որ այս կազմում չկա գոնե մեկ քաղաքապետացու: Նոր մարդն էլ կարող է նշանակվել կամ ի հայտ գալ արդեն նոր ցուցակից, իսկ նոր ցուցակ կլինի նոր ընտրությունների ժամանակ, որը կկայանա Երևանի ամենաանփառունակ քաղաքապետի հրաժարականից հետո՝ օրենքով սահմանված ժամկետում:

Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը