Կարծիք

27.07.2019 11:24


Սիրելի՛ կառավարություն, կա՛մ ձեր ներկայացրած թվերը Գյուլնազ տատի հեքիաթից են, կա՛մ դուք խախտում եք «Պաշտոնական վիճակագրության մասին ՀՀ օրենքը»

Սիրելի՛ կառավարություն, կա՛մ ձեր ներկայացրած թվերը Գյուլնազ տատի հեքիաթից են, կա՛մ դուք խախտում եք «Պաշտոնական վիճակագրության մասին ՀՀ օրենքը»

Երեկ ՌԴ համապատասխան մարմինների վրա վրա հղումով տեղեկություն տարածվեց, որ Հայաստանից ռեկորդային տեմպերով գնում են Ռուսաստան։
Ես դրել էի տեղեկությունը պատիս, ու քանի որ պարզաբանման կարիք կար, հույս էի հայտնել, որ մեր համապատասխան մարմինները մեզ վերաբերող թվերի մասին պաշտոնապես կասեն մեզ, ու մենք ստիպված չենք լինի ապավինել «ռուսական քարոզիչների» թափանցիկությանը։

Արձագանքը չուշացավ. նախ «Արմենպրեսով» մի հատ նյութ գնաց, թե բա՝ ինչ արտագաղթ, ինչ բան։ Իսկ այսօր կառավարության ֆեյսբուքյան էջում տեղադրվեց մի գրաֆիկ, որից երևում է, որ 2019-ի առաջին կիսամյակում ցուցանիշն ավելի բարվոք է, քան նախորդող տարիներին (պատկերը՝ կից)։

Ես՝ որպես տեղեկությունը ճշտել սիրող անձ, փորձեցի Միգրացիոն ծառայության ու Վիճակագրական կոմիտեի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ կայքերում գտնել կառավարության կողմից «Ֆեյսբուքում» տարածաված թվերը։ Չգտա։ Երկու կայքում էլ վերջին թարամցումները վերաբերում են 2019-ի առաջին եռամսյակին։

Եվ ուրեմն, հայտնում եմ, որ սիրելի՛ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ջան, կա՛մ ձեր ներկայացրած թվերը Գյուլնազ տատի հեքիաթից են, կա՛մ ԴՈՒՔ խախտում եք «Պաշտոնական վիճակագրության մասին ՀՀ օրենքը», որի 31 և 32-րդ հոդվածները նախատեսում են, թե ինչպես պետք է տարածել պաշտոնական վիճակագրությունը (տես՝ կից պատկերում)։ Ըստ որում՝ այս խախտման համար օրենքը նախատեսում է ընդհուպ մինչև քրեական պատասխանատվություն։

Ես դեմ չեմ, որ Հայաստանից արտագաղթ չլինի, ավելին՝ դրա մասին վիճակագրությունը լինի խիստ վարդագույն։ Պարզապես ուզում եմ, որ Հայաստանում ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ առաջին հերթին մնա օրենքի կարգավորումների դաշտում։

Ուստի, առաջարկում եմ «Ֆեյսբուքի» էջից հանել ոչնչի մասին տեղեկությունները, մարդավարի պաշտոնական տվյալներ հրապարակել, ինչպես կարգն է, դրանից հետո փորձենք միասին որոշել՝ Հնդկաստանից եկած հնդիկներն են շա՞տ, թե՞ Ռուսաստան գնացած հայերը։

Нет описания фото.
Нет описания фото.
Արմեն Մինասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը