ՀՀԿ փոխնախագահ. «Գնդակը ոչ թե արդեն Թուրքիայի կիսադաշտում է, այլ կախված է Թուրքիայի դարպասի վրա»
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր լրագրողներին ասաց, որ եթե անգամ տեղյակ լիներ, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինչ որոշում է կայացրել, ինչի մասին նախագահը պետք է հետագայում իրազեկի հանրությանը, ապա չէր էլ ասի։
-Մի՛ պեղեք, մի՛ մոտեցեք. ավելի լուրջ գործընթացներում ենք, քան կարող է մեր ներքին քաղաքական միտքը զուգահեռներ տանել,- լրագրողներին խորհուրդ տվեց Գ. Սահակյանը՝ հավելելով, որ վաշինգտոնյան այցելության շրջանակներում հայկական կողմը մեկ անգամ ևս և ավելի կոշտ ձևով վերահաստատել է իր դիրքորոշումները։ Հետևաբար ՀՀԿ խմբակցության ղեկավարը բնական է համարում, որ այդ հանդիպումներից հետո «միջազգային հանրության կողմից նոր արձանագրումներ, նոր բնորոշիչներ կլինեն», որոնք դրական կլինեն Հայաստանի համար։ Մնում էր մի «հարված», իսկ այդ հարվածն, ըստ էության, վաշինգտոնյան այցի հետևանքներն էին, և ամբողջ աշխարհի հայությունը միավորվեց ազգային խնդրի շուրջ։ Սա կարևորագույն իրողությունն էր, որը, կարծում եմ, Վաշինգտոն այցից առաջ մեզ համար էլ կանխատեսելի չէր,- նշեց Գ. Սահակյանը։
Նա նաև հայտարարեց, որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման գործոնն այժմ ավելի ցածր վիճակում է, քան այն առաջընթացները, որ մենք ունենք միջազգային ասպարեզում.
-Գնդակը ոչ թե արդեն Թուրքիայի կիսադաշտում է, այլ կախված է Թուրքիայի դարպասի վրա։ Եթե դարպասապահը գնդակը բռնի, ուրեմն արձանագրությունները կվավերացվեն, եթե չէ, եթե արդեն այս խնդիրը գոլով լուծվի, Թուրքիան արդեն պարտված կլինի և՛ բարոյական, և՛ ռեալ ձևով,- ասաց ՀՀԿ փոխնախագահը՝ միաժամանակ նշելով, որ այդ գործընթացն արդեն երևի ավելի է առաջ գնացել, քան արձանագրությունների վավերացման կամ չվավերացման խնդիրն է, ու շատ հնարավոր է, որ մինչև ստորագրելն էլ սահմանները բացվեն.
-Մտածենք, որ եթե Թուրքիան վավերացնում է, մենք հաղթեցինք, կամ չի վավերացնում, մենք պարտվեցինք, այդ գործոնը չի։ Խնդիրը գաղափարն է, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի, որ մենք պետք է կարողանանք մեր ազգային խնդիրներն այդ դաշտում իրողություն դարձնել, որ հայը պետք է կարողանա գնալ, տեսնել իր պապի թեկուզև քանդված տունը, պետք է մեր մշակութային արժեքներին կարողանանք տիրություն անել։

Արեգնազ Մանուկյան