Կարծիք

26.07.2019 20:48


«Վեթթինգավախը» պատել է բոլորին, ինչից, փաստորեն, տուժում է արդարադատությունը

«Վեթթինգավախը» պատել է բոլորին, ինչից, փաստորեն, տուժում է արդարադատությունը

Այսօր գործնկերներիս հետ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում էինք: Կիսաբաց ռեժիմի գաղութ է և պայմանները, բնականաբար, շատ ավելի տանելի են: Պետին դատապարտյալները հարգում են ու դա կարևոր էր:

Սակայն, յուրաքանչյուր երրորդ դատապարտյալի բողոքը կրկին վաղակետ ազատ արձակման հանձնաժողովից է, որը հատկապես վերջին շրջանում «կոնվեերային» սիստեմով մերժում է վաղակետ ազատ արձակման դիմումները: Համակարգից մեկը անկեղծացավ ու ասաց` վախենում են դրական եզրակացություն տալ, որ հանկարծ չմեղադրվեն կոռուպցիոն գործարքների մեջ:

«Վեթթինգավախը» պատել է բոլորին, ինչից, փաստորեն, տուժում է արդարադատությունը: Սա ոչ միայն լուրջ չէ, այլև ոչ մի կապ չունի իրական արդարադատության հետ: Լրջանալ է պետք, այլապես` դատաիրավական համակարգը կարող է վերածվել վախեցած մարդկանց «կլուբի», որտեղից արդարություն սպասելը նմանվելու է Գոդոյին սպասելիս, ով, ինչպես արդեն հասկացել ենք, երբեք չի գալու:

Հ.Գ. Ի դեպ, առաջին անգամ դատապարտյալներից բացի բազմաթիվ թզբեհներից ու «վասմիկանեչնիկներից», հրաշալի գիրք նվեր ստացա. Բորիս Պորիգինի` «Սոցիալական հոգեբանությունը»:

Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը