Կարծիք

26.07.2019 20:42


Ժողովրդի վարչապետը փորձում է ոստիկանությունը վերածել 1930-ականների սովետական ՆԿՎԴ-ի

Ժողովրդի վարչապետը փորձում է ոստիկանությունը վերածել 1930-ականների սովետական ՆԿՎԴ-ի

Ինչո՞ւ է ինձ ներսից մի տեսակ հիմնավոր կասկած կրծում, որ առավոտյան ժողովրդի վարչապետը բարկացել է ոստիկանապետի վրա, իսկ պարոն Օսիպյանն էլ իր հերթին կեսօրին է բարկացել իր ենթակաների վրա՝ թե ինչո՞ւ լավ չեն փորփրում, ինչո՞ւ շատ թե քիչ առարկայական մի բան չեն գտնում ՍԴ նախագահի վրա:

Ու հիմա նստած մտածում եմ. ինչքա՞ն պիտի ժողովրդի վարչապետը չսիրի այն համակարգը, իսկ Իջևանում ժողովրդին ծեծել տալուց հետո փաստացի նաև իր ձեռքով կտրի այն միակ ճյուղը, որի վրա նստած է, որ գեներալ Օսիպյանին ու ոստիկանության սպաներին նման անախորժ վիճակում դնի՝ փորձելով ոստիկանությունը վերածել 1930-ականների սովետական ՆԿՎԴ-ի:

***

Արդարադատության նախարարը դիմել է Վենետիկի հանձնաժողովին՝ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ հատուկ կարծիք ստանալու համար:

Դատարանների մուտքերը արգելափակելու հրահանգ տված ժողովրդի վարչապետի խորհրդական Կիրակոսյան Եղիշեին որ տեսնեք, հարցրեք՝ իրավաչափ ու տրամաբանված քա՞յլ է, թե՞ ոչ: Եվ ո՞նց եղավ, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն այս իշխանության համար սկսեց գրոշի արժեք ունենալ:
#ես_իրավունքի_դեսպան_եմ

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը