Կարծիք

26.07.2019 21:20


Մոլորված հոտի հետ գործ ունե՞նք, թե՞ ինքնասիրահարված դիլետանտ իշխանությունների

Մոլորված հոտի հետ գործ ունե՞նք, թե՞ ինքնասիրահարված դիլետանտ իշխանությունների

Եթե իշխանությունը չի ապահովում այնպիսի արդյունքներ, որոնք համադրելի լինեն ժողովրդի սպասելիքների հետ, վստահության անկումը համարվում է օրինաչափ:

Եթե սպասելիքների չարդարացման ֆոնին վստահության մակարդակը շարունակում է հաստատուն մնալ, ապա գործ ունենք ոչ թե քաղաքացիների, այլ` հոտի հետ:

Այսօր, հեղափոխության անգամ ամենաջերմեռանդ աջակիցները ներքուստ զգում են անհամադրելիությունը, և օրինաչափ է տվյալ պարագայում իշխանության վարկանիշի անկումը: Փոխարենը իշխանության որոշ ներկայացուցիչներ պարբերաբար պնդում են, թե շարունակում են վայելել ժողովրդական անխախտ վստահություն:

Հարց է առաջանում` մոլորված հոտի հետ գործ ունե՞նք, թե՞ ինքնասիրահարված դիլետանտ իշխանությունների: Կարծում եմ` երկրորդի: Այլապես, իշխող դաշինքի պատգամավորներ Մարիա Կարապետյանն ու Գայանե Աբրահամյանը չէին հայտարարի, որ Ստամբուլյան կոնվենցիայի շահագրգիռ կողմը Հայաստանի Հանրապետության հանրությունն է:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը