Կարծիք

26.07.2019 17:00


Ադրբեջանը հանեց վիզային ռեժիմը Թուրքիայի հետ․ ենթադրաբար ինչ-որ մեծ օդոլժենիայի տեսանելի շնորհակալության մասն է

Ադրբեջանը հանեց վիզային ռեժիմը Թուրքիայի հետ․ ենթադրաբար ինչ-որ մեծ օդոլժենիայի տեսանելի շնորհակալության մասն է

Ադրբեջանը հանեց վիզային ռեժիմը Թուրքիայի հետ։ Հա, նոր է հանում։ Թուրքիան միակողմանի վաղուց էր հանել, Ադրբեջանը՝ չէ։

Դա բացատրվում էր կրոնական, տնտեսական ու դեմոգրաֆիական էքսպանսիայի վախերով։ Հա, Ադրբեջանն անհանգստանում էր Թուրքիայի՝ տարածաշրջանում դիրքերի ուժեղացմամբ, նույնիսկ Ալիևը ամերիկացիներին բողոքել էր, որ ցանկալի չի Թուրքիայի տարածաշրջանային էներգակիրների հաբ դառնալը։ Ու մաքսիմալ դիստանցիան պահում էր, նույնիսկ ջերմ համագործակցության մեջ։

Հիմա սենց բարի կամքի դրսևորում արեց, ժեստ, որը ենթադրաբար ինչ-որ մեծ օդոլժենիայի տեսանելի շնորհակալության մասն է։ Իսկ այ օդոլժենիայի մասին կիմանանք շուտով։

Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը