Այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի
Կանցնի ժամանակ, կփոխվի իշխանությունը, կփոխվի հասարակարգը, բայց մենք երբեք չենք մոռանա Աբաջյան Ռոբերտի իսկական պապիկի զգացմունքները, չենք մոռանա Մաքսայինից վռնդված տղայի ապրումները, չենք մոռանա բանտում հացադուլից մահացած խմբագիր Մհեր Եղիազարյանի հիշատակը:
Կանցնի ժամանակ, բայց հայհոյանք տեսած-ճաշակած անմեղ աղջիկների ու կանանց ապրումները մենք չենք մոռանա, Օպերայի սրճարանների գործազուրկ աշխատակիցների և իջևանցի անտառահատների աչքերի տակի կապտուկներն ու պատռված հագուստը, Սպայկայի աշխատակիցների արցունքները, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների հուսահատությունը, կրճատման տակ ընկած մարդկանց․․․ այս ամենը չենք մոռանալու:
«Հեղափոխություն» անունը կրող դժոխքը մի օր կվերջանա, այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի:
Դրանից հետո ինչպե՞ս են մեր աչքերին նայելու նրանք, ովքեր կեղտ են շպրտել մեր բարի անվան վրա, մեզ համար անեծք գրել ու դագաղ նկարել: #ՄԱՐԴ_ՄՆԱՑԵՔ_ՄԱՐԴԻԿ
Այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի
Կանցնի ժամանակ, կփոխվի իշխանությունը, կփոխվի հասարակարգը, բայց մենք երբեք չենք մոռանա Աբաջյան Ռոբերտի իսկական պապիկի զգացմունքները, չենք մոռանա Մաքսայինից վռնդված տղայի ապրումները, չենք մոռանա բանտում հացադուլից մահացած խմբագիր Մհեր Եղիազարյանի հիշատակը:
Կանցնի ժամանակ, բայց հայհոյանք տեսած-ճաշակած անմեղ աղջիկների ու կանանց ապրումները մենք չենք մոռանա, Օպերայի սրճարանների գործազուրկ աշխատակիցների և իջևանցի անտառահատների աչքերի տակի կապտուկներն ու պատռված հագուստը, Սպայկայի աշխատակիցների արցունքները, Ալավերդու պղնձաձուլարանի աշխատողների հուսահատությունը, կրճատման տակ ընկած մարդկանց․․․ այս ամենը չենք մոռանալու:
«Հեղափոխություն» անունը կրող դժոխքը մի օր կվերջանա, այդ հրեշը կդադարի մի օր գոյություն ունենալ, և ատելության մեքենան կանգ կառնի:
Դրանից հետո ինչպե՞ս են մեր աչքերին նայելու նրանք, ովքեր կեղտ են շպրտել մեր բարի անվան վրա, մեզ համար անեծք գրել ու դագաղ նկարել:
#ՄԱՐԴ_ՄՆԱՑԵՔ_ՄԱՐԴԻԿ
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից