Կարծիք

26.07.2019 19:41


Իշխող դաշինքի որոշ ներկայացուցիչների մոտ քաղաքական կախարդանքից ձերբազատվելու նշույլներ եմ նկատում

Իշխող դաշինքի որոշ ներկայացուցիչների մոտ քաղաքական կախարդանքից ձերբազատվելու նշույլներ եմ նկատում

Երբեմն փորձում եմ դրական էլեմենտներ որոնել մեր խճճված քաղաքական անցուդարձի մեջ: Իհարկե շատ մեծ դժվարությամբ, բայց երբեմն հաջողվում է: Օրինակ, իշխող դաշինքի որոշ ներկայացուցիչների մոտ քաղաքական կախարդանքից ձերբազատվելու նշույլներ եմ նկատում, ովքեր խորքային կարևորության խնդիրներին սկսել են տալ ուղղամիտ գնահատականներ:

Որոշները գուցե այս ամենը որակեն որպես իշխող թիմի ներսում պառակտման անխուսափելի դրսևորում, ինքս հակված եմ ավելի շատ երևույթը կապելու քաղաքական առողջացման հետ: Անկախ ամեն ինչից, երևույթն ինձ համար ողջունելի և ուրախալի է:

Մյուս դրական արձանագրումը, որը նույնպես շատ ողջունելի է, Հանրային խորհրդի ակտիվության դրսևորումն է`դրական առումով: Եթե հաջողվի Հանրային խորհուրդը խորհրդատվական գործառույթից զատ դարձնել նաև պետության և հասարակության կառուցակարգային հարաբերությունների կարևոր օղակ, բազմակի անգամ կբարձրանա ներհամակարգային գործընթացների էֆեկտիվությունը:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը