Կարծիք

26.07.2019 12:45


Ինչո՞ւ է թավշյա կառավարությունը գրոհում ՍԴ-ի վրա, ու ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Ստամբուլյան կոնվենցիան

Ինչո՞ւ է թավշյա կառավարությունը գրոհում ՍԴ-ի վրա, ու ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Ստամբուլյան կոնվենցիան

Ստամբուլյան կոնվենցիան հակաիրավական փաստաթուղթ է, քանի որ խտրական մոտեցում ունի մարդկանց տարբեր խմբերի նկատմամբ: Այդ կոնվենցիայով խախտվում է մարդկանց իրավահավասարության սկզբունքը, և եթե կիրարկվեն այդ կոնվենցիայի դրույթները, ապա հասարակության որոշ խմբեր արտոնյալ վիճակում են հայտնվելու, մասնավորապես սեռական փոքրամասնությունները, որոնք իրավունք կունենան ընտանիքներ կազմել ու երեխաներ որդեգրել, որը երեխաների իրավունքների կոպիտ ոտնահարում է նշանակում, և դա ոչ միայն այն պատճառով, որ միասեռականների մեջ պեդոֆիլ հակումները անհամեմատ ավելի բարձր են, քան ավանդական սեռական հակվածություն ունեցողների միջավայրում (հատկապես եթե հաշվի առնենք, որ միասեռական ընտանիքների երեխաները կամ երկկողմանի խորթ և որդեգրված են լինելու, կամ էլ, լավագույն դեպքում, միակողմանի խորթ են լինելու), որը բերելու է երեխաների՝ սեռական բռնության ենթարկվելու ռիսկայնության թռիչքաձև մեծացման, այլ նաև այն պատճառով, որ միասեռական ընտանիքներում երեխաները հոգեբանորեն խստագույնս բարդույթավորվելու են, որի արդյունքում նրանք ոչ լիարժեք մարդիկ են դառնալու:

Այդ փաստաթղթով ոտնահարվում են նաև տղամարդկանց իրավունքները, քանի որ ցանկացած ընտանեկան կոնֆլիկտի դեպքում տղամարդուն է վերագրվելու մեղավորության կանխավարկածը, դա նույնպես հակաիրավական մոտեցում է ու հակասում է մեր Սահմանադրությանը, քանի որ խախտվում է իրավունքի հիմնասյուն հանդիսացող անմեղության կանխավարկած հասկացությունը:

Ահա թե ինչու է Նիկոլի կառավարությունը պայքարում ՍԴ-ն իրենով անելու ուղղությամբ. նրանք գիտեն, որ շուտով սկսելու են խտրական օրենքներ ընդունել, որի դեմ կարող է ընդվզել ՍԴ-ն: Նաև Արցախի հարցի համար են պայքարում ՍԴ-ն իրենցով անելու համար, քանի որ այդ ուղղությամբ նույնպես շուտով նախաձեռնելու են հակաիրավական գործողություններ, ու ՍԴ-ն այդտեղ նույնպես կարող է խոչընդոտ հանդիսանալ իրենց, սակայն դա արդեն այլ թեմա է, որին հետո կանդրադառնամ:

Թորոս Ալեքսանյան

Աղբյուրը՝ politeconomy.org

Այս խորագրի վերջին նյութերը