Կարծիք

25.07.2019 20:39


Թարմ լուր 6-րդ պալատից․․․ Իմքայլական պատգամավորները ԱԺ-ի բակում կազմակերպում են գորգերի լվացում

Թարմ լուր 6-րդ պալատից․․․ Իմքայլական պատգամավորները ԱԺ-ի բակում կազմակերպում են գորգերի լվացում

Թարմ լուր 6-րդ պալատից...

Իմքայլական պատգամավորները ԱԺ-ի բակում (կամ էլ հարակից փողոցում) Վարդավառի օրը կազմակերպում են գորգերի լվացում, ու բոլորին հրավիրում են մասնակցել այդ ուրախ հանդեսին:

Ախր այ աղջիկներ ու տղաներ ջան, հանդեսներ անում են մանկապարտեզում ու դպրոցում, իսկ դուք արդեն մեծացել եք, Աժ-ն էլ մանկապարտեզ չի, դպրոց էլ չի, ԱԺ-ում սովորաբար ուրիշ բաներ են անում, օրինակ, օրենսդրական գործունեությամբ են զբաղվում (ասես հասկացան Օրենսդրական գործունեություն ասածը ի՞նչ է, խեղճ երեխեքին բարդ-բարդ բաներ եմ ասում՝ իրենց տարիքին անհարիր, ամոթ ինձ):

Հ․Գ. Ես ինչ գրանցվել եմ սոցցանցերում, գրել ու նախազգուշացրել եմ, որ երեխաներին պետք չի այդ աստիճան երես տալ, որ դա մի գեղեցիկ օր արհավիրք է դառնալու մեր երկրի գլխին: Ու հիմա խնդրեմ, ես ինչպես միշտ ճիշտ էի. մարդկային քաղաքակրթության պատմության մեջ դեռ այսպիսի բան չէր եղել, որ երեսառած երեխաները երկրում զավթեն իշխանությունը. Հայաստանում եղավ դա:
Դե հարգելի ծնողներ, կերեք, սա դեռ սկիզբն է:

Թորոս Ալեքսանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը