Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի դեմ հսկայական արշավ է սկսվել: Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը մշտաժպիտ Հրայր Թամրազյանին այդ արշավին տվեց նոր ընթացք:
Փաշինյանի մոտ ՍԴ-ն գրավելու հարցում առկա է իդեա ֆիքս: Նա չի կարողանում կուլ տալ, որ օրինականությանը ասել են «այո», իսկ իր կապրիզներին ու ամբողջատիրական ձգտումներին՝ «ոչ»:
Եթե Թովմասյանը սեփական կամքով դիմում չգրի, ապա Փաշինյանն ինչ էլ անի՝ միևնույն է, լևոնական Վահե Գրիգորյանը ՍԴ նախագահ չի դառնա: Հենց դա է հունից հանել Փաշինյանին ու նրան գցել հոգեխանգարմունքի գիրկը:
Փաշինյանի մոտ իշխանության բոլոր ճյուղերը «բուդկայի» պես սեփականաշնորհելու ցանկությունն այնքան մեծ է, որ նա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի խոսքերով ասած՝ «խույվորել» է ՍԴ դատավորների ու հատկապես ՍԴ նախագահի սառնասիրտ պահվածքից:
Հիմա ամբողջ իրավապահ համակարգին հրահանգված է հոտոտել Թովմասյանի անցյալը: Դատելով ամենից՝ չի բացառվում, որ Թովմասյանի անցյալն ուսումնասիրվի մանկապարտեզային տարիքից:
Ինչ մնում է կառավարությանը կցված մամուլին, ապա դրանց առաջամարտիկներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակը», այնքան է մտել Հրայր Թովմասյանի դեմ աշխատելու կոդի և մուտիլովկաներ տարածելու ֆունկցիայի մեջ, որ անհարմար բան է ստացվել: «Հայկական ժամանակը» գրել է... Նիկոլ Փաշինյանի դեմ:
Դատե՛ք ինքներդ: «Հայկական ժամանակը», անդրադառնալով ՍԴ նախագահ Թովմասյանին, բառացի գրել է հետևյալը. «ԱԺ աշխատակազմի ղեկավար աշխատած տարիներին նա ոչ միայն իր մտերիմներին է տարբեր պաշտոններում նշանակել կամ պարբերաբար գործուղումների է մեկնել կնոջ հետ, այլ նաեւ այլ չարաշահումներ է թույլ տվել»:
Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյոք ճի՞շտ են ՀԺ-ի տեղեկություններն այն մասին, որ Թովմասյանը գործուղումների է մեկնել կնոջ հետ և եթե մեկնել է, ապա արդյոք դա չարաշահո՞ւմ է, թե՞ ոչ: Մի կողմ թողնենք նաև այն, թե արդյոք ճի՞շտ է ՀԺ-ի գրածն այն մասին, որ Թովմասյանը իր մտերիմներին է նշանակել տարբեր պաշտոններում: Այստեղ այլ պահ կա:
Հայաստանի բոլոր թերթերը կարող են պաշտոնյա ամուսնու հետ կնոջ գործուղումների մեկնելը գնահատել որպես չարաշահում, բայց ոչ ՀԺ-ն: Եթե ամուսնու հետ գործուղման մեկնելը չարաշահում է, ապա Նիկոլ Փաշինյանը չարաշահումների քայլող մարմնավորում է, քանզի «Միևնույն է՝ ինքնաթիռը թռչում է», «Միևնույն է՝ ինքնաթիռում և հյուրանոցում ազատ տեղ կա» ձևակերպումներով Փաշինյանի հետ գործուղումների (իսկ շատ հաճախ՝ պետության հաշվին տուրիստական շրջագայությունների) է մեկնում ոչ միայն նրա կինը, այլ նաև տան մյուս անդամները: Ի դեպ, Նիկոլի կինը՝ Աննա Հակոբյանը, վերջերս գրել էր՝ չի բացառվում, որ արտասահմանյան այցերի ժամանակ իր հետ տանի նաև փոքրիկ աղջկան:
Ինչ վերաբերում է մտերիմներին տարբեր պաշտոնների նշանակելը որպես չարաշահում ներկայացնելուն, ապա այստեղ ՀԺ-ն պարզապես խոր հականիկոլականություն է դրսևորել: ՀԺ-ն չէր կարող չիմանալ, որ Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության գլխավոր սկզբունքը խնամի-ծանոթ-բարեկամ-քայլարած սկզբունքով է իրականացվում: Նիկոլի աներձագն ու զարմիկը պատգամավոր են դարձել: Նիկոլի գրեթե բոլոր նշանակումները մտերմության, այլ ոչ թե պրոֆեսիոնալիզմի հիմքով են:
Մի խոսքով, անհարմար բան ստացվեց: ՀԺ-ում պետք է այլ բան մտածեն: Ուզում էին Թովմասյանի դեմ աշխատել, բայց ստացվեց՝ ինչպես միշտ:
«Հայկական ժամանակ» թերթն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հայկ Ուսունց