Կարծիք

25.07.2019 17:16


Նիկոլին մերժելու ավելի լավ առիթ, քան սահմանադրական հանրաքվեն է, հնարավո՞ր է հորինել

Նիկոլին մերժելու ավելի լավ առիթ, քան սահմանադրական հանրաքվեն է, հնարավո՞ր է հորինել

Ոնց հասկանում եմ, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ 7 դատավորների «գլխին սարքելու»` վրաները գործ կարելու հեռանկարը բավական մշուշոտ է։

Հազիվ թե նույն Հրայր Թովմասյանն այնպիսի լուրջ օրինախախտում թույլ տար, որ Նիկոլի կամակատարները բռնվելու տեղ ունենային։

Երկրորդ` անգամ եթե, մարդ է, էլի` նման «ղալաթ» արած լիներ, դժվար թե էսպես կտրուկ, բացեիբաց, առանց ձեւականությունների «չէ» ասեր Նիկոլին ու իր պատկերացրած վահեգրիգորյանական «սահմանադրական արդարադատությանը»։

Եթե հավատալու լինենք չար լեզուներին, «թավշա գեներալները» ճարահատյալ ձեռքը գցել են սահմանադրական փոփոխությունների փրփուրներին` որոշել են հանրաքվեով լուծել ՍԴ-ն «բուդկի պես սեփականաշնորհելու» գերխնդիրը։

Եվ շատ ճիշտ են որոշել. «ժողովրդի անմնացորդ աջակցությունից» մնացած փշրանքներն ի մի կամ ի հայտ բերելու` Նիկոլին չորով մերժելու ավելի լավ հնարավորությո՞ւն...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը