Նախագիծ, որին հանգիստ կարելի է վերագրել «Վայ քո արա» անունը
Կառավարությունում քննարկվում է ինչ-որ ընկերության մաքսային արտոնություն տրամադրելու հարց, որն ունի ընդամենը 6 աշխատատեղ և արտոնություն ձեռք բերելու արդյունքում նախատեսում է առաջիկայում ստեղծել ևս 3 նոր աշխատատեղ:
Նախագիծը, որին հանգիստ կարելի է վերագրել «Վայ քո արա» անունը, ուղիղ 15 րոպե ներկայացվում է կառավարության նիստում: Գուցե արտասովոր հնչի, բայց նման հարցեր խորհրդային գյուղերում քննարկվում էին` առանց գյուղսովետի նախագահի մասնակցության: Լավագույն դեպքում կարող էր հարցի քննարկմանը ներկա գտնվել ֆերմայի վարիչը: Ի՞նչի մասին է սա վկայում, որ կառավարության նիստերն իրենց էֆեկտիվությամբ սկսել են զիջել խորհրդային առանձին կոլխոզների և սովխոզների հերթապահ հավաքներին:
Ինդուստրալիզացիան մեկնարկված է, ինչպես կասեր «ժողընտիրը», չնայած վիճահարույց է նաև այն, թե արտոնություն տրամադրելը որքանո՞վ է նպաստում մրցակցային սկզբունքի ապահովմանը:

Գարեգին Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից