Լրահոս

15.04.2010 12:55


Գալուստ Սահակյան. «Մինչև ստորագրելն էլ, հնարավոր է, սահմանները բացվեն»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե հակված է կարծելու, որ  հայ-թուրքական սահմանի բացումը իրականություն կդառնա։

Նա նշել է, թե գործընթացը  հիմա շատ ավելի առաջ է գնացել, քան արձանագրությունները վավերացնելը կամ չվավերացնելն է։

-Մինչև ստորագրելն էլ, հնարավոր է, սահմանները բացվեն,-նշել է նա։

Այն հարցին, թե սահմանը ե՞րբ կբացվի, Գալուստ Սահակյանը պատասխանել է, թե այն ժամանակ, երբ մեր հայկական միտքն անսահման դառնա, և դրա համար պետք է համախմբվել մեկ գաղափարի շուրջ, որի գործընթացներն արդեն սկիզբ առան Վաշինգտոնում։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը