Կարծիք

25.07.2019 13:27


Քաղաքական նոր նախաձեռնությունը ստանձնում է Երևանի այլընտրանքային կառավարումը

Քաղաքական նոր նախաձեռնությունը ստանձնում է Երևանի այլընտրանքային կառավարումը

Սիրելի՛ հայրենակիցներ, ամռան այս տոթ ու տապին այլևս անհնար է դիմանալ էպիդեմիայի սպառնացող վտանգին, անհնար է չտեսնել աղբակույտերը, որոնք հեղեղել են մեր ողջ մայրաքաղաքը։ Մեր սիրելի քաղաքի կեղտոտությունը, ամենուր բուրող գարշահոտությունը չէին նկատում որևէ կուսակցություն, քաղաքական ուժ կամ նախաձեռնություն, մինչև հիմա լուռ է անգամ ՀՀ ԱՆ հակահամաճարակային տեսչությունը։

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան ՀԿ-ն, խորապես գիտակցելով այս հանցավոր անգործության հետևանքները, քաղաքային իշխանությանը հասու ձևով բարձրաձայնեց խնդիրը, որի արդյունքում դարձանք քրեորեն հետապնդվող մեղադրյալներ։

Շեշտենք, որ, ստանձնելով Երևանի քաղաքային իշխանությունը և կառավարումը՝ քաղաքական գործող թիմը հստակ չի տիրապետում քաղաքամայրում տիրող իրավիճակին։ Պատկան մարմինները իրավիճակն, ըստ էության, չեն ներկայացնում, և մեր քաղաքապետը, գերծանրաբեռնված ռեժիմով աշխատելով, չի հասցնում շրջել Երևանով և տեղյակ լինել իրավիճակին։ Նաև փաստում ենք, որ շատ արագ կերպով աղբակույտերի մոտ ուղիղ եթերներով հանդես գալը դարձավ թրենդային, և արդեն թե' հասարակական, թե' քաղաքական գործիչները, թե' մեր քաղաքացիները սկսեցին նկատել ամենուր տիրող աղբն ու բարձրաձայնել խնդիրը։

Արձանագրում ենք նաև, որ, քաղաքային իշխանությունն ստանձնած քաղաքական ուժը ձախողել է։
Եվ այս մասին է հավաստում քաղաքային իշխանության անգործությունը և պրոֆեսիոնալիզմի, քաղաքական փորձի պակասը՝ խնդիրներին լուծումներ ու կարգավորումներ տրամադրելու պատասխանատու գործում։

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝ մեր թիմը հայտարարում է Երևանի քաղաքական նոր նախաձեռնության մասին, որով ստանձնում ենք Երևան քաղաքի այլընտրանքային կառավարումը։

Այլևս Երևանը դառնալու է քաղաք` ապրելու համար, սիրե՛նք մեր քաղաքը։

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը