Պիտի մնացած գյուղերում շաբաթներով առանց ջուր նստեն, մինչև նոր իշխանությունները տուն-տունիկ են խաղում
Նիկոլահայաստանի առօրյան․ իքս գյուղի բնակիչները խանգարում են իրենց գյուղի մոտի ջրամբարից ջրամատակարարմանը այլ գյուղերին՝ պնդելով, որ դա իրենց ջրամբարն է։
Ջրային կոմիտեն էլ իրենց հետ բանակցում է, համոզում է, որ չէ, էլի, պիտի ուրիշներն էլ ջուր ստանան։
Մեջբերում եմ․ «Գողթ գյուղի բնակիչների հետ դեռ բանակցություններ են անցկացվում եւ դրանց ավարտից հետո բոլոր մոտակա գյուղերի բնակիչները, այդ թվում Ձորաղբյուրի եւ Ողջաբերդի, կստանան երկար սպասված ջուրը»:
Այսինքն, պիտի մնացած գյուղերում շաբաթներով առանց ջուր նստեն, նայեն, թե ինչպես են իրենց այգիները չորանում (այն էլ այս շոգին), մինչև նոր իշխանությունները տուն-տունիկ են խաղում։
Մի կողմից անբան և ապաշնորհ «հեղափոխականները», մյուս կողմից՝ մարդիկ, որոնք այսօրվա իշխանությունների օրինակով տեսել են, որ ճանապարհ փակելով, ջուր կտրելով, սպառնալով կարելի է բոնուսներ քերել, թքած թե տասնապատիկ ավելի մեծ խնդիրներ չեն ստեղծում մնացածի համար։
Մինչ Նիկոլը իշխանական ռեսուրսները կենտրոնացրել է ընտանիքով ու իր նեղ շրջապատով կյանքը վայելելու, իր անձնական վրեժխնդրությունը հագեցնելու վրա, երկիրը մանրից քանդվում է։

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից