Կարծիք

25.07.2019 12:19


Արդարադատության փոխնախարարի ազատումն իրականում եղել է «դու մեր թիմի կոնցեպտի մեջ չես» պատճառաբանությունը

Արդարադատության փոխնախարարի ազատումն իրականում եղել է «դու մեր թիմի կոնցեպտի մեջ չես» պատճառաբանությունը

Կադրային կոռուպցիայի մասին

Վերջերս իր պաշտոնին հրաժեշտ տվեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանը, ում ազատումը, փաստորեն, իրականում եղել է «դու մեր թիմի կոնցեպտի մեջ չես» պատճառաբանությունը:
Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թիմի կոնցեպտ, դա ի՞նչ շինծու կատեգորիա է:
Ինչի արդարադատության նախարարը, նախարարի տեղակալներն ու ապարատը բասկետբոլ են խաղո՞ւմ, թե ռեգբի։
Սա ինչ՞ տրամաբանություն է:
Հիմա, իհարկե, հնարավոր ընդդիմախոսներս կսկսեն շահարկել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը, բայց ո՞ւմ համար պարզ չէ, թե ինչն ինչոց է։ Ժամանակին դեմ եմ եղել նախարարի տեղակալի պաշտոնի քաղաքականացմանը: Արդյունքը սա էր: Այդ ո՞ր իրավական ակտում եք հանդիպել «թիմ», «թիմի կոնցեպտ» հասկացությունը:
Լրիվ նախկինների ոճի մեջ են. անձնական անհանդուրժողականությունը փաթեթավորում են վիճելի օրենքներով ու մատուցում իբրև օրինական լուծում...
Ի՞նչ է ստացվում՝ սրբավայր Երևանն աղբավայրի վերածած քաղաքապետարանի աշխատակազմը կամ սոցիալական ոլորտի խնդիրները թողած՝ սեփական սեքսից հրապարակավ երկարահունչ դատողություններ անող սոցապնախարարը հանդուրժելի են ու «կոնցեպտի մեջ», քանի որ նույն թիմից են, իսկ իրական պրոֆեսիոնալները թող կորչեն գրողի ծոցը:
Ահա թե ինչպես է բռնաբարվում քաղաքացիների երաշխավորված աշխատանքի սահմանադրական իրավունքը:
Դե եկե՛ք, Պետրոսյա՛ն Գևորգ և իմ նմաններ, սեպտեմբերին մտե՛ք լսարան և սկսնակ ուսանողներին խաբե՛ք, թե Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է աշխատանքի իրավունքը...
Բա սա հովանավորչություն չէ, բա ի՞նչ է:
Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի՞ չէ»...

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը