Կարծիք

25.07.2019 12:09


Սիրելի՛ Արսինե, Ձեր երազանքն իրականացել է. հեղափոխության վառ ձեռքբերումներից է ԼԳԲՏ–ների վիճակի շեշտակի լավացումը

Սիրելի՛ Արսինե, Ձեր երազանքն իրականացել է. հեղափոխության վառ ձեռքբերումներից է ԼԳԲՏ–ների վիճակի շեշտակի լավացումը

Սիրելի՛ Arsinée Khanjian,
Դուք ապրելով Կանադայում՝ մշտապես պայքարել եք Հայաստանում ԼԳԲՏ–ներին հասարակության ծաղիկն ու սերուցքը դարձնելու համար: Հայաստանում Ձեր անմիջական մասնակցությամբ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը վաղուց իրականություն է, ինչի վառ ձեռքբերումներից է ԼԳԲՏ–ների վիճակի շեշտակի լավացումը:

Ձեր երազանքը, փաստացի, իրականացել է. նախկին հանցավոր ռեժիմը, որ ԼԳԲՏ–ներին «օրուարև չէր տալիս», դուք էլ հրապարակային պահանջագրեր էիք գրում հանցագործ իշխանություններին, այլևս չկան: Նրանք պատմության գրկում են նաև Ձեր փողոցային պայքարի արդյունքում: Իսկ ԼԳԲՏ–ները շուրջ մեկ տարի է, ինչ հյուրանոցային համարներում ժողովրդի վարչապետին սուրճ են մատուցում, փողոցում մարդ են ծեծում, ոստիկանական բաժանմունք են գրոհում, ոստիկանության շենքում ոստիկաններին սամասուդ են անում (lynching) և մնում անպատիժ:

Ձեր իրականացրած հեղափոխությունից հետո Ձեր պահանջը կատարվել է՝ Ոսկե ծիրան կինոփառատոնում ԼԳԲՏ ֆիլմեր են ցուցադրվում, ավելին՝ դրանք մրցանակների են արժանանում՝ որպես համաշխարհային կինոարտադրության գլուխգործոցներ: Այո, սա Ձեր երազած երկիրն է, Դուք հաղթել եք, և մենք՝ միամիտ հայաստանցիներս, ցանկանում ենք իմանալ՝ էլ ի՞նչ պետք է ժողովրդի վարչապետն անի ԼԳԲՏ–ների համար, և քանի՞ անգամ պետք է Ձեզ ՀՀ անձնագիր տալ, որ Դուք, ի վերջո, ապրեք Հայաստանում և մեզ հավասար վայելեք Ձեր իրականացրած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները:

Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը