Կարծիք

24.07.2019 19:50


Անասնաֆերմայում կաթն ու խնձորն անհայտացել էին․ այն ավելացվում էր խոզերի լափին

Անասնաֆերմայում կաթն ու խնձորն անհայտացել էին․ այն ավելացվում էր խոզերի լափին

Անասնաֆերմայում կաթն ու խնձորն անհայտացել էին․ երբ իմացան, որ այն ավելացվում է խոզերի լափին, մյուս անասունները սկսեցին մրթմրթալ… Անասնաֆերմայի առաջնորդները՝ Ձնագնդին ու Նապոլեոնը, Զռանին ուղարկեցին, որ բացատրի անասուններին, որպեսզի հասկանան, որ իրենք անասուն են…

Լսեք, խնդրեմ, Զռանի ելույթը.

-Ընկերներ,-բացականչեց Զռանը,-հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք՝ խոզերս, դա անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված: Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը և խնձորները: Ես ինքս դրանք չեմ հավանում: Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է: Կաթը և խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերնե՛ր) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր: Մենք՝ խոզերս, մտքի աշխատավորներ ենք: Ֆերմայի կազմակերպչական և վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է: Մենք գիշեր-ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ: Մեզ համար չէ, որ խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները: Գիտեք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում: Ջոնզը կվերադառնար: Այո՛, Ջոնզը կվերադառնար: Անշուշտ, ընկերներ,-համարյա պաղատագին վնգստաց Զռանը՝ պոչը շարժելով,-ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնզի վերադարձը:

Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում: Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլևս ասելիք չունեին: Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր:

Ջորջ Օրուել, Անասնաֆերմա

Հ.Գ. Հիշեցի ՀՀ ներկա իշխանությունների պարգևատրումներն ու ներկա պաշտոնյաների ճոխ վայելքները և իրենց արդարացումները…

Ռոբերտ Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը