Կարծիք

24.07.2019 14:06


Հանրային տրանսպորտի վարորդի հերթական «բոլոլայի» պահով

Հանրային տրանսպորտի վարորդի հերթական «բոլոլայի» պահով

Նյութ եք դրել, ապրեք, չորով իրավունք եք պաշտպանում, իսկ... այդ նյութից երևո՞ւմ է, որ վարորդը տոմսավաճառ չէ, բայց այդ գործառույթն է իրականացնում տրանսպորտում, որ ինքը «գծի փող» ու «պլան» է տալիս, իսկ գծատերն էլ գերշահույթներ է ստանում՝ խաբելով պետությանը...

Չարդարացնելով վարորդին, բայց... Գուցե սենց վարորդներին կպնելու, էս շոգին շատ տգեղ կոնֆլիկտ հրահրելու, մարդկանց նյարդերը սղոցելու փոխարեն, ի վերջո, հա՞րց բարձրացնենք Երևանի քաղաքապետարանի առջև, թե ինչո՞ւ է վարորդը նաև տոմսավաճառ, ինչո՞ւ է նա «գծի փող» ու «պլան» է տալիս, իսկ գծատերերն էլ գերշահույթ են ստանում՝ ծիծաղելով բոլորիս վրա և իրավիճակը ներկայացնելով որպես մի մեեեեեծծծծ լավություն մեզ բոլորիս...

Վարորդն ինքն էլ մեր հասարակության անդամ է, չէ՞, մեզ նման մի մարդ, որը ապրում է այս բարդ երկրում, գուցե զինվո՞ր ունի բանակում, որը մեզ է պաշտպանում: Ասածս այն է՝ եկեք համակարգային բարեփոխումներ պահանջենք, ոչ թե նման էպիզոդիկ, հիստերիկ, տգեղ տեսարաններ ապահովենք կամ դրանք քննարկենք:

Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը