Կարծիք

24.07.2019 13:45


Ովքե՞ր են «հեղափոխության» շահառուները․ հեղափոխությունը դրա համա՞ր ենք արել

Ովքե՞ր են «հեղափոխության» շահառուները․ հեղափոխությունը դրա համա՞ր ենք արել

Ոնց գցում-բռնում ես, ապրիլյան «թավշյա, ոչ բռնի» հեղափոխական բոլոլաների հիմնական շահառուն եղել եւ մնում է «նախկինների» օրոք «ճնշված, հարստահարված, արհամարհված, բռնաբարված, ստորացված, խոշտանգված, գնդակահարված (կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է) ԼԳԲՏ համայնքը։

Մեկուկես տարի, երկու տարի առաջ ո՞ւմ մտքով կանցներ, թե սեփական հիվանդությունը յոթ կողպեքի տակ պահելու, թաքցնելու փոխարեն դրոշ դարձրած, բոլորի աչքը խոթող այս արարածները «բարձր մակարդակի» ընդունելության կարժանանան ու բավարարված կհեռանան Կրթության նախարարի առանձնասենյակից։

Որ ընդհուպ ԱԺ ամբիոնից օրը ցերեկով ինքնագովազդ կանեն, կներխուժեն ոստիկանություն ու ոստիկանի նկատմամբ բռնություն կգործադրեն, Հյուսիսային պողոտայում «էլեկտրաշոկի» եւ հոգեբանական ահաբեկչության կենթարկեն անցորդներին ու կմնան անպատիժ։

Իրավապահներն էլ կարդարացնեն իրենց անգործությունը` ասելով, որ կան պետության հատուկ հոգածությունից օգտվող «արտոնյալ» խմբեր, որոնց դեմ իրենք անզոր են։

Ո՞վ կմտածեր, թե «երրորդ սեռի» պանծալի ներկայացուցիչներն այնքան կհաբռգեն, որ հրապարակավ շանտաժի կենթարկեն պետության ոչ բարով ղեկավարին`կոչ անելով կարգի հրավիրել ԼԳԲՏ-ների «հուժկու աջակցության» շնորհիվ Ազգային ժողովում հայտնված իր պատգամավորին (պատգամավորուհուն), որ համարձակվում է «բոչկա գլորել» իրենց վրա։ Զարմանալով ու զայրանալով`հեղափոխությունը նրա համա՞ր ենք արել, որ «անպատասխանատու» էլեմենտները Ստամբուլյան կոնվենցիան վավերացնել-չվավերացնելու հարց բարձրացնեն։

Այսօր այս ամենը ոչ միայն հնարավոր է, այլեւ դարձել է մեր իրականության անբաժանելի մասը։

Ու սրանով ամեն ինչ ասված է...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը