Հերթական անգամ ականատես ենք լինում իրողության, երբ համեմատաբար երիտասարդ տարիքի ու հատկապես իգական սեռի մեր համաքաղաքացիներ «վճռական» փորձեր են ձեռնարկում բջջային հեռախոսների տեսախցիկների գործադրմամբ «դաստիարակել», կարգի հրավիրել քաղաքային տրանսպորտի վարորդներին: Մեկը ծխում է ղեկին, մյուսը հեռախոսով է խոսում, երրորդը ֆիլմեր է դիտում և այլն: Անշուշտ բոլորս կցանկանայինք, որ նման երևույթները բացառվեին, բայց արդյոք երիտասարդ աղջիկների կողմից իրենց հոր տարիքի տղամարդու վրա տեսախցիկի առջև հոխորտալն ու պահանջներ ներկայացնելը կօգնի՞ այդ հարցում:
Խնդիրն ունի երկու երես՝ նախ վարորդները, վարորդներ, որոնք, ինչպես գիտենք, աշխատում են օրենքով սահմանված ժամերից շատ ավելի, վարձատրվում են չնչին, լուծում են իրենց վարած մեքենաների այնպիսի տեխնիկական խնդիրներ, որոնցով իրենք չէ, որ պիտի զբաղվեին: Ու ամենակարևորը՝ վարորդներ, որոնք առավոտնից այդ մեքենաները վարում են մեկ մտքով. «Վաղն էլ գործի գամ, թե դուրս գամ, այլ բանով զբաղվեմ»: Նման իրավիճակում գտնվող հայ տղամարդուն տեսանկարելը, նրա վրա գոռգոռալը հաստատապես իրավիճակ չի փոխելու:
Ու այստեղ առաջ է գալիս նաև «պահանջատեր քաղաքացու» կերպարը, արդյոք նրանք իրո՞ք պահանջատեր են ու իրո՞ք քաղաքացի, թե՞ ցանկանում են կյանքում գոնե մեկ անգամ ինչ-որ մեկի վրա հոխորտալ, դիտողություն անել, պարզապես ինչ-որ բանով լցնել իրենց առօրյան ու ֆեյսբուքյան էջը կամ դառնալ որևէ լրատվական կայքի օրվա հերոսը:
Բացատրեմ. նկատել եք օրինախախտ վարորդի, տեսանկարահանել եք նրան հեռախոսն օգտագործելիս, ֆիքսել եք ավտոմեքենայի համարանիշները, վերջ, «հպարտ քաղաքացու» ողջ գործիքակազմն արդեն ունեք արմատախիլ անելու այդ ապօրինությունը, հանգիստ կարող եք այդ ամենը հենց տրանսպորտի միջից ուղարկել օրինական քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջին: Կամ, լավ, կարող եք նկարելուց հետո մոտենալ վարորդին, ու այնպես որ կողքից ոչ ոք չլսի խնդրել նրան դադարեցնել հեռախոսն օգտագործելը, քանի որ դա ճիշտ բան չէ: Հավատացեք, այդ դեպքում գործը կարող է անգամ նկարածը պատկան մարմիններին ուղարկելուն էլ չհասնի: Բայց չէ, իհարկե պետք է փորձել հայ տղամարդուն հրապարակային հրամաններ տալ, կյանքի դասեր, պետք է անպայման ղժղժալ վրան, պարտադրել հենց հիմա ենթարկվել «օրինական պահանջին», հետո այդ տեսանյութը անպայման տարածել, տեսանյութի տակ պարտադիր մտքերի խրախճանք կազմակերպել, մի խոսքով բոլոլա...
Իսկ որ սայլը տեղից չի շարժվելու, որ վարորդները շարունակելու են ծխել, հեռախոս օգտագործել կամ որ վարորդ են աշխատելու այնպիսի վիճակում գտնվող մարդիկ, ում համար այդ պահանջներնել են անհասկանալի, դա ոչինչ, կարևորը տեսանյութն էր, որ տարածվեց:
Ասածս ինչ է, հարգելի հպարտներ ու հպարտացածնե՛ր, եթե իրոք ուզում եք ինչ-որ բան փոխել, արեք դա խելքով, մի հատ խնդիրների մեջ խորացեք ամբողջ ծավալով, վերլուծեք ու գտեք լուծումները: Փորձեք հասկանալ, թե որտեղ են թերացումները, որոնք են պատճառները, այլ ոչ թե հետևանքները, ու այդ ժամ իրոք կարող է բան փոխվել: Իսկ իրար վրա «նետվելով», իրար վրա հոխորտալով, իրար հաշվին ինքնահաստատվելով մենք ոչ մի արդյունք չենք ունենալու, ունենալու ենք իրար է՛լ ավելի ատող մարդկանց հավաքական մի զանգված ընդամենը:
Կարգուկանոնի հաստատո՞ւմ, թե՞ ինքնահաստատման փորձեր

Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից