Նրանց, ովքեր համարում են, որ հայերն ի զորու չեն հասկանալ կոնվենցիայում առկա բոլոր տողատակերը, սպասվում է դաժան հիասթափություն
Բայց զգացել ե՞ք, թե ինչպես արդարացի հանրային աղմուկը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստիպեց հազար ու մի «պռադվինուտի կոնվենչիստների» խառնվել իրար։ Խոսքը բնավ չի գնում այն մարդկանց մասին, որոնք ի զորու են վարել բաց և ազնիվ բանավեճ այս հարցի շուրջ. խոսքը այն սուտասանների մասին է, որոնք ճարահատված սկսել են էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաներով զբաղվել՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը։ Ուրեմն, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հայերն ի զորու չեն հասկանալ բոլոր տխմար տողատակերը, որոնք գոյություն ունեն կոնվենցիայի մեջ, սպասվում է շատ դաժան հիասթափություն։ Ասեմ ավելին` որ հանկարծ միամիտ մի օր այդ կոնվենցիան հասնի Ազգային ժողով, ապա ես համոզված եմ՝ այնպիսի հանրային բողոքի ալիք կբարձրանա, որ ոչ ոքին քիչ չի թվա։ Իմիջիայլոց, այն պահից սկսած, երբ կմեկնարկի Ստամբուլյան կոնվենցիայի հերթական տեղեկատվական գովազդային արշավը, ես պարզապես կսկսեմ տեղադրել իմ էջում կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որակավորումները և ՀՀ ակնկալիք պարտավորությունները... անխտիր կոնվենցիայի ամեն տառը և ստորակետը քննարկվելու է և հանրայնացվելու է։ Նենց որ, հույսեր չփայփայեք, չի վավերացվելու։ Հ.Գ. Մի՛ խաղացեք մարդկանց պատվի և ինքնասիրության հետ, պարզապես մի՛ խաղացեք։
Նրանց, ովքեր համարում են, որ հայերն ի զորու չեն հասկանալ կոնվենցիայում առկա բոլոր տողատակերը, սպասվում է դաժան հիասթափություն
Բայց զգացել ե՞ք, թե ինչպես արդարացի հանրային աղմուկը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստիպեց հազար ու մի «պռադվինուտի կոնվենչիստների» խառնվել իրար։
Խոսքը բնավ չի գնում այն մարդկանց մասին, որոնք ի զորու են վարել բաց և ազնիվ բանավեճ այս հարցի շուրջ. խոսքը այն սուտասանների մասին է, որոնք ճարահատված սկսել են էժանագին տեղեկատվական մանիպուլյացիաներով զբաղվել՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը։ Ուրեմն, բոլոր նրանց, ովքեր համարում են, որ հայերն ի զորու չեն հասկանալ բոլոր տխմար տողատակերը, որոնք գոյություն ունեն կոնվենցիայի մեջ, սպասվում է շատ դաժան հիասթափություն։ Ասեմ ավելին` որ հանկարծ միամիտ մի օր այդ կոնվենցիան հասնի Ազգային ժողով, ապա ես համոզված եմ՝ այնպիսի հանրային բողոքի ալիք կբարձրանա, որ ոչ ոքին քիչ չի թվա։
Իմիջիայլոց, այն պահից սկսած, երբ կմեկնարկի Ստամբուլյան կոնվենցիայի հերթական տեղեկատվական գովազդային արշավը, ես պարզապես կսկսեմ տեղադրել իմ էջում կոնվենցիայում տեղ գտած դրույթները, որակավորումները և ՀՀ ակնկալիք պարտավորությունները... անխտիր կոնվենցիայի ամեն տառը և ստորակետը քննարկվելու է և հանրայնացվելու է։
Նենց որ, հույսեր չփայփայեք, չի վավերացվելու։
Հ.Գ. Մի՛ խաղացեք մարդկանց պատվի և ինքնասիրության հետ, պարզապես մի՛ խաղացեք։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից