Ստամբուլյան կոնվենցիան իր բովանդակությամբ ծայրից ծայր խայտառակություն է Հայաստանի նման երկրի համար
Իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսվեց այլասերության ակտիվ քարոզ, որը ժամանակի ընթացքում մի տեսակ կերպարանափոխվեց և սկսեց հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ: Այսպես կոչված «հեղափոխությանն» աջակցած դրսի ուժերը չբավարարվեցին տրանսգենդեր անձին ՀՀ Ազգային ժողովի ամբիոն բարձրացնելով, այլ իրենց գործակալների միջոցով համացանցում սկսեցին ինչ-որ կեղտոտ պատմություններ ներկայացնել ինչ-որ բռնաբարությունների մասին: Դա արվեց և այժմ էլ արվում է լոկ մի նպատակով՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա» անվանումով պայմանագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին և կնքվել է Եվրոպայի խորհրդի շրջանակներում: Այդ կոնվենցիան, ըստ էության, բազմաթիվ թաքնված վտանգներ է պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի համար: Թեև նրա հիմնական նպատակ է հայտարարված կանանց հանդեպ բռնության դեմ պայքարը, սակայն ձևակերպումներից հասկանալի է դառնում, որ այն ջնջում է սեռերի միջև եղած տարբերությունները, ջնջում է ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը, խառնում ու խառնաշփոթ է ստեղծում ներանձնային ու ընտանեկան հարաբերություններում: Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվո՞ւմ է կամ բնակվե՞լ է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն, զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը. ընդ որում՝ նրանք կարող են լինել և՛ նույն սեռի, և՛ տարբեր: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կոնվենցիան դիտարկում է զուգընկերներ նաև ազգականների մեջ: Մեկ այլ մտահոգիչ հանգամանք: Հոդված 4-ում գրված է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»: Իսկ միջազգային փաստաթղթերում հստակ սահմանված է, որ սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով խտրականության արգելքը ենթադրում է սեփական գենդերի ազատ ընտրություն անձի կողմից, համապատասխան քարոզի իրավունք տեղեկատվական հաղորդակցության բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնության իրավունք: Սա նշանակում է, որ շատ հանգիստ կարող է գործածության մեջ մտնել «երրորդ սեռ» հասկացությունն, ու բացի այդ, միասեռականները կարող են օրենքի ուժով ամուսնանալ: Իր ողջ բովանդակությամբ այս կոնվենցիան խայտառակություն է Հայաստանի նման սուրբ երկրի համար, և սա պետք է արժանանա միահամուռ մերժման՝ անկախ մեր բոլորի քաղաքական հայացքներից:
Ստամբուլյան կոնվենցիան իր բովանդակությամբ ծայրից ծայր խայտառակություն է Հայաստանի նման երկրի համար
Իշխանափոխությունից հետո Հայաստանում սկսվեց այլասերության ակտիվ քարոզ, որը ժամանակի ընթացքում մի տեսակ կերպարանափոխվեց և սկսեց հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության քողի տակ: Այսպես կոչված «հեղափոխությանն» աջակցած դրսի ուժերը չբավարարվեցին տրանսգենդեր անձին ՀՀ Ազգային ժողովի ամբիոն բարձրացնելով, այլ իրենց գործակալների միջոցով համացանցում սկսեցին ինչ-որ կեղտոտ պատմություններ ներկայացնել ինչ-որ բռնաբարությունների մասին: Դա արվեց և այժմ էլ արվում է լոկ մի նպատակով՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վավերացնի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա» անվանումով պայմանագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում 2011 թվականին և կնքվել է Եվրոպայի խորհրդի շրջանակներում:
Այդ կոնվենցիան, ըստ էության, բազմաթիվ թաքնված վտանգներ է պարունակում Հայաստանի և հայ ժողովրդի համար: Թեև նրա հիմնական նպատակ է հայտարարված կանանց հանդեպ բռնության դեմ պայքարը, սակայն ձևակերպումներից հասկանալի է դառնում, որ այն ջնջում է սեռերի միջև եղած տարբերությունները, ջնջում է ընտանիքի անդամների դերն ու նշանակությունը, խառնում ու խառնաշփոթ է ստեղծում ներանձնային ու ընտանեկան հարաբերություններում:
Կոնվենցիայում օգտագործվում է «զուգընկերներ» հասկացությունը, որը նույնացվում է ընտանիքի անդամների հետ: Օրինակ՝ հոդված 3-ում նշված է՝ «ընտանեկան բռնություն»՝ նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև` անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվո՞ւմ է կամ բնակվե՞լ է տուժողի հետ նույն բնակարանում։ Այսինքն, զուգընկերները նույնացվում են ընտանիքի անդամների հետ, և «ընտանեկան բռնություն» համարվում է նաև զուգընկերների միջև բռնությունը. ընդ որում՝ նրանք կարող են լինել և՛ նույն սեռի, և՛ տարբեր: Այստեղից կարող ենք եզրակացնել, որ կոնվենցիան դիտարկում է զուգընկերներ նաև ազգականների մեջ:
Մեկ այլ մտահոգիչ հանգամանք: Հոդված 4-ում գրված է, որ մասնակից պետությունները պետք է «զոհերի իրավունքների պաշտպանություն ապահովեն առանց խտրականության, այդ թվում՝ անկախ սեռական կողմնորոշումից և գենդերային ինքնությունից»: Իսկ միջազգային փաստաթղթերում հստակ սահմանված է, որ սեռական կողմնորոշման և գենդերային հիմքով խտրականության արգելքը ենթադրում է սեփական գենդերի ազատ ընտրություն անձի կողմից, համապատասխան քարոզի իրավունք տեղեկատվական հաղորդակցության բոլոր միջոցներով, գենդերային ինքնության հիման վրա ամուսնության իրավունք: Սա նշանակում է, որ շատ հանգիստ կարող է գործածության մեջ մտնել «երրորդ սեռ» հասկացությունն, ու բացի այդ, միասեռականները կարող են օրենքի ուժով ամուսնանալ:
Իր ողջ բովանդակությամբ այս կոնվենցիան խայտառակություն է Հայաստանի նման սուրբ երկրի համար, և սա պետք է արժանանա միահամուռ մերժման՝ անկախ մեր բոլորի քաղաքական հայացքներից:
Անի Կարապետյանի ֆեյսբուքյան էջից