Հերթական միջադեպը երևանյան ավտոբուսում. վարորդը 3–4 կանգառ խոսում է հեռախոսով (տեսանյութ)
Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality 44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ՝ հեռախոսն անջատելու հորդորներին (որոնց սկզբնական մասը, ցավոք, չկա տեսագրությունում) պատասխանում է՝ «Լավ եմ անում, խոսում եմ. օրենքը խախտելու համար է, գնա՛, ինչ ուզում ես՝ արա», և, որ ամենահետաքրիրն է՝ ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «Այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» և նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչև խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության՝ ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է... Հարգելի՛ ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia, կարծում եմ՝ սպասարկող անձնակազմի անուն ազգանուն պարունակող կրծքանշանների առկայության ստուգումը պետք է որ ձեր գործառույթը լինի։
Հերթական միջադեպը երևանյան ավտոբուսում. վարորդը 3–4 կանգառ խոսում է հեռախոսով (տեսանյութ)
Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
44 համարի ավտոբուսի վարորդը 3-4 կանգառի ընթացքում խոսում է հեռախոսով, իմ՝ հեռախոսն անջատելու հորդորներին (որոնց սկզբնական մասը, ցավոք, չկա տեսագրությունում) պատասխանում է՝ «Լավ եմ անում, խոսում եմ. օրենքը խախտելու համար է, գնա՛, ինչ ուզում ես՝ արա», և, որ ամենահետաքրիրն է՝ ոչ մի կերպ չի ներկայանում: Դիսպետչերանոցում դիսպետչերն ինձ ասում է. «Այդպիսի օրենք չկա, որ վարելու ընթացքում չի կարելի խոսել» և նույնպես հրաժարվում է ասել ինձ սպասարկող վարորդի անուն ազգանունը... Նկարներից մեկնումեկի ավտոբուսի վարորդն էր. մինչև խոսեցի վերադարձա, որ նկարեմ, արդեն 2-րդ ավտոբուսն էր եկել կանգնել: Իմիջիայլոց, հանուն արդարության՝ ասեմ, որ չվացուցակի առումով շատ լավ աշխատող երթուղի է...
Հարգելի՛ ՀՀ պետական եկամուտների կոմիտե / State Revenue Committee of Armenia, կարծում եմ՝ սպասարկող անձնակազմի անուն ազգանուն պարունակող կրծքանշանների առկայության ստուգումը պետք է որ ձեր գործառույթը լինի։
Լուսինե Շահբանդարյանի ֆեյսբուքյան էջից