Կարծիք

24.07.2019 11:23


Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունակ չէ դա անել

Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ունակ չէ դա անել

Հիշե՛ք: 21-րդ դարի 2-րդ տասնամյակն է և ոչ թէ 19-րդ դարի: Այժմյան 10-օրյակը հավասար է 19-րդի մեկ տարուն:

Քաղաքականությունը հիմա բիզնես է և չի ձևավորվում քաղաքական կուսակցությունների տանիքի տակ: Բիզնես և կոշտ մրցակցություն: Ահա ժամանակակից քաղաքականության ողջ էությունը:

Պետությունները, ոչ միայն փոքրերը, կարող են գոյատևել այդ բիզնես մրցակցության մեջ միմիայն ճիշտ մենեջմենթի շնորհիվ:

Կոնկրետ մեզ պետք չէ պոպուլիստ, իբր ժողովրդավար կամ սոցիալական փսլինք ու արտասուք սրբող կառավարություն:

Մեզ անհրաժեշտ է բիզնես հոտառություն և բիզնես ծրագիր ունեցող, կոշտ, սառը դատող, ճգնաժամային իրավիճակում աշխատել կարողացող և իր բիզնեսը ներքին ու արտաքին մարտահրավերներից պաշտպանելու, բոլոր ռեսուրսները մոբիլիզացնելու ունակ կառավարություն:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունը օբյեկտիվորեն ունակ չէ դա անել: Այդ կառավարությունը 21-րդ դարի կառավարություն չէ:

Նա պետք է հեռանա:

Բայց ո՞վ է փոխարինելու:

Դրա համար եմ ասում՝ քննարկեք, ո՞վ կարող է կառավարել նման կառավարությունը:

Ո՞վ կարող է լինել ԱԳ նախարարը, տրանսպորտի նախարարը, ԱԱԾ ու Ներքին գործերի նախարարը, ՊՆ նախարարը:

Սա է պետք քննարկել, հասկանալ...

Սաշա Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը