Հայաստանի քաղաքական ու լրատվական դաշտում սկզբունքային գործիչներն ու կոդ դնող սուբյեկտները շատ քիչ են։ Գերիշխողը լղոզվածությունն ու անսկզբունքայնությունն են։
Տխրահռչակ «1in.am»–ի ղեկավար և ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ցուցակի պատգամավոր Արման Բաբաջանյանը (օդում կախված լուրերի համաձայն՝ Բաբաջանյանը մոտ 250 հազար դոլար է մուծվել Էդմոն Մարուքյանի ցուցակում հայտնվելու համար) այն եզակի մարդկանցից է, ով սկզբունքներ ունի և կոդեր է դնում։
Նա իր լրագրողական ու քաղաքական գործունեության ողջ ընթացքում սկզբունքորեն գործել է Հայաստանի ու Արցախի շահերի դեմ։ Նա հետևողականորեն դրել է պրոթուրքական ու պրոադրբեջանական կոդեր։
Բանակից փախնելու համար դատված սույն Արմանի գործունեությունը նորմալ պետության պայմաններում անմիջապես կհայտնվեր հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, և նրան «ծակը» կմտցնեին շատ կոնկրետ ուղղությամբ աշխատելու համար։ Բայց քանի որ Հայաստանն այդպիսի պետություն չէ, ուստի Արմանի պես մեկը ազատորեն գործում է քաղաքական ու լրատվական դաշտում։ Ու նույնիսկ պատգամավոր դառնում։
Նախորդ իշխանությունների այս հաճախորդը մինչև նախորդ տարվա մայիս ամիսը աշխատում էր Նիկոլ Փաշինյանի դեմ ու մինչև վերջ պաշտպանեց իր պատվիրատուների շահերը։ Բայց հենց իշխանափոխություն եղավ, Բաբաջանյանն անմիջապես դարձավ թունդ հեղափոխական ու հիմա Նիկոլին մատուցում է տարատեսակ քստմնելի ծառայություններ։
Տեսակով ինքն ու Նիկոլը նույնն են։ Նրանք մարդկայնորեն ատում են միմյանց և զզվում իրարից։ Բայց հիմա նրանց միավորում է իշխանության կորստի վախը։ Այդ վախը այսօր նրանց նստեցրել է նույն նավակի մեջ։ Դժվար է, սակայն, ասել, թե որտեղ նստած կլինեն նրանք վաղը։ Կրկին միասին։
Հակահայկականության դրոշակակիրը. Արման Բաբաջանյան

Հայկ Ուսունց