Ա՛յ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք, ի՞նչ խաղաղասեր դրսևորումներ
Այսօր մի երիտասարդ ինձ փորձում էր համոզել (հիմնավորել) այն պնդումը, թե արցախյան հակամարտությունը կհանգուցալուծվի միայն այն տարբերակով, որը ձեռք կտա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, և այդ թեզը ամենաճիշտն է և միակն է, եթե ուղում ենք ապրել խաղաղության մեջ։ Եթե հիշում եք, ես այս տարօրինակ (մեղմ ասած) թեզը բազմաթիվ անգամ քննադատել եմ` համարելով այս մոտեցումը անիրատեսական և վտանգավոր։ Դե լավ, ես ենթադրում եմ, որ այս թեզն իշխանավորների կողմից ներքաշված է տեղեկատվական դաշտ, որ որոշակի բանակցային ֆորա ունենանք ազերիների հանդեպ։ Համաձայնե՛ք, որ որոշ պայմաններում այս թեզը կաշխատի, սակայն երբ հազար ու մի «նորաթուխ անալիտիկ» այս պնդումը բերում է ներքին տեղեկատվական դաշտ՝ որպես հիմնավորում և հիմք` հակամարտությունը լուծելու համար, ես սկսում եմ իրականում ցնցվել բարձր ծիծաղից։ Ա՛յ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք, ի՞նչ ադրբեջանական կողմի խաղաղասեր դրսևորումներ. ադրբեջանական ազգային գաղափարախոսության առանցքային գործոն է հանդիսանում հակահայկական ատելությունը. ազերիները մեր պատմության, մշակույթի, ի վերջո, արյան գնով «ազգ» են ձևավորում։ Արցախի հարցն ունի միայն մի լուծում՝ Արցախը երբեք, երբեք, երբեք չի զիջի իր լիարժեք և բացարձակ անկախությունն ազերիներին։ Իսկ ազերիները երբեք, երբեք, երբեք հանգիստ չեն հանդուրժի հայերի ներկայությունը տարածաշրջանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակում ենք մենք իրականում, հասկանո՞ւմ եք, որ իրենց հնարավոր է զսպել միայն կոշտ ուժի ու բացարձակ ռազմական գերադասության պայմաններում։ Չէ..իրականում չե՞ք հասկանում։
Ա՛յ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք, ի՞նչ խաղաղասեր դրսևորումներ
Այսօր մի երիտասարդ ինձ փորձում էր համոզել (հիմնավորել) այն պնդումը, թե արցախյան հակամարտությունը կհանգուցալուծվի միայն այն տարբերակով, որը ձեռք կտա Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդներին, և այդ թեզը ամենաճիշտն է և միակն է, եթե ուղում ենք ապրել խաղաղության մեջ։ Եթե հիշում եք, ես այս տարօրինակ (մեղմ ասած) թեզը բազմաթիվ անգամ քննադատել եմ` համարելով այս մոտեցումը անիրատեսական և վտանգավոր։ Դե լավ, ես ենթադրում եմ, որ այս թեզն իշխանավորների կողմից ներքաշված է տեղեկատվական դաշտ, որ որոշակի բանակցային ֆորա ունենանք ազերիների հանդեպ։ Համաձայնե՛ք, որ որոշ պայմաններում այս թեզը կաշխատի, սակայն երբ հազար ու մի «նորաթուխ անալիտիկ» այս պնդումը բերում է ներքին տեղեկատվական դաշտ՝ որպես հիմնավորում և հիմք` հակամարտությունը լուծելու համար, ես սկսում եմ իրականում ցնցվել բարձր ծիծաղից։
Ա՛յ բալամ, ի՜նչ ադրբեջանական կողմի բարի կամք, ի՞նչ ադրբեջանական կողմի խաղաղասեր դրսևորումներ. ադրբեջանական ազգային գաղափարախոսության առանցքային գործոն է հանդիսանում հակահայկական ատելությունը. ազերիները մեր պատմության, մշակույթի, ի վերջո, արյան գնով «ազգ» են ձևավորում։ Արցախի հարցն ունի միայն մի լուծում՝ Արցախը երբեք, երբեք, երբեք չի զիջի իր լիարժեք և բացարձակ անկախությունն ազերիներին։ Իսկ ազերիները երբեք, երբեք, երբեք հանգիստ չեն հանդուրժի հայերի ներկայությունը տարածաշրջանում։ Հասկանո՞ւմ եք՝ ինչ վիճակում ենք մենք իրականում, հասկանո՞ւմ եք, որ իրենց հնարավոր է զսպել միայն կոշտ ուժի ու բացարձակ ռազմական գերադասության պայմաններում։ Չէ..իրականում չե՞ք հասկանում։
Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից