Ջհանգիրյանը Փաշինյանի խաբեբայության մարմնավորումն է
Նիկոլ Փաշինյանը խաբել է ՀՀ հպարտ քաղաքացիներին։ Խաբել է ոչ թե մեկ, այլ բազում հարցերում, բայց ամենամեծ սուտը, որ հնչել է նրա շուրթերից, այն է, որ մենք 2018–ի մայիսից հետո ունենք նոր Հայաստան։
Նոր Հայաստանի մասին խոսող իշխանության դատաիրավական բարեփոխումների թիվ մեկ քարոզիչ է դարձել հնագույն Հայաստանի կարկառուն ներկայացուցիչ, 1995թ. խորհրդարանական ընտրությունների ու սահմանադրական հանրաքվեի կեղծման մենեջեր, Լևոն Տեր–Պետրոսյանի թիմակից, տխրահռչակ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։ Սրան եթերից տուն չեն ուղարկում։ Նշանակել են ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի փաստաբան ու հանել «մայրուղի»։
Երեկ Ջհանգիրյանը «Ազատություն» ռադիոկայանի «շոպլիկին» էր հարցազրույց տալիս։ Ու խոսում էր օրինականությունից, սահմանադրականությունից և իրավունքից։ Դա նույնն է, որ Գեբելսը խոսեր մաքուր պրոպագանդայից, իսկ Հիտլերը՝ հրեաների իրավունքների պաշտպանությունից։
Երբ Ջհանգիրյանը խոսում է սահմանադրական կարգ հաստատելուց, դա նույնն է, որ երիտթուրքերը խոսեին հայերի ցեղասպանություն թույլ չտալու մասին։ Դա նույնն է, որ փողոցային «թիթեռնիկը» խոսի բարոյականությունից, իսկ սերիական մարդասպանը հանդես գա քրեածին իրավիճակը մեղմելու դեմ։
Նույն «Ազատությանը» տված Փաշինյանի հարցազրույցից պարզ դարձավ, որ իրականում ինքն է Վահե Գրիգորյանի լավաշ նամակի հեղինակը, քանզի ՍԴ–ն գրպանային չէ, ու «ժողովրդի» վարչապետն ուզում է այն դարձնել «ժողովրդական»։ Կեղտոտ գործն էլ հանձնարարել են Ջհանգիրյանին, ով «Հայկական ժամանակից» էլ ավելի «Հայկական ժամանակ» դարձած «Ազատության» խմբագիր Հրայր Թամրազյանի հետ զրույցում բացահայտեց սպասվող հակասահմանադրական քայլերի ու ապօրինությունների էությունը։
Լևոնանիկոլական իշխանությունը փորձում է խորհրդարանական 88 քայլարածներին ներքաշել ապօրինի դաշտ, այդ գործի մեջ մտցնել նաև Արմեն Սարգսյանին ու զուգահեռ ՍԴ ձևավորել՝ նոր դատավորներ առաջադրելու տարբերակով։
Փաշինյանը փորձում է իր անձնական իշխանությունը մեծացնելու համար հանցակից ու մահապարտ դարձնել «Իմ քայլին» ու ՀՀ նախագահին։ Կգնա՞ն վերջիններս այդպիսի ապօրինությունների, քաղաքական ինքնասպանության ու կվերցնե՞ն իրենց վրա համապատասխան հոդվածներ, դժվար է ասել։
Եթե Փաշինյանը մնացել է Ջհանգիրյանի ու լևոնական մյուս կադրերի հույսին, ապա դա նշանակում է, որ եկել է դիմակները նետելու և ՀՀ քաղաքացիներին վերջնականապես «քցելու» պահը։ Բայց դե, ժողովրդական լեզվով ասած՝ հաչան շունը չի կծում։ Ասել է թե՝ սրանց գոռգոռոցներն անելանելիության դրսևորումներ են։ Մտածում էին, որ ճղճղոցներով կարող են վերցնել ՍԴ–ն, բայց հանդիպեցին գրագետ հակահարվածի ու հիմա ստիպված ընտրակեղծիքների հիմնադիր–տեխնոլոգին են մաշեցնում եթերում՝ «Ազատության» խմբագրի հեզաճկուն ու հիացական հայացքի ուղեկցությամբ։

Հայկ Ուսունց