Ամռան այս տապին ոտնահարված է մեր՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը
Սիրելի՛ երևանցի,
Ամռան այս տապին ոտնահարված է մեր՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը։ Մենք ունենք այդ իրավունքը, որովհետև վճարում ենք աղբահանության և սանմաքրման համար։
Հիանալի գիտեք, որ եթե ուշացնում կամ չենք վճարում, անմիջապես դատի են տալիս և բռնագանձում կատարում։
Ուստի Քաղաքապետարանը պարտավոր է հետամուտ լինել և ապահովել երևանցու՝ մաքուր միջավայրում ապրելու իրավունքը։ Տեսնում եմ բացթողումները, տեսնում եմ՝ ինչպես երիտասարդ մայրն իր նորածնին «մաքուր» օդի է հանել գարշահոտության մեջ, տեսնում եմ, թե ինչպես առնետը լիիրավ անդամն է բազմաբնակարան շենքերում, տեսնում եմ, որ ծեր տատիկն աղբի տոպրակը ձեռքին մոտենում է աղբադույլերին ու մոլորված կանգնում` վայելելով գարշահոտությունը։
Կներեք, անտարբեր չեմ կարող մնալ և պայքարելու եմ, թեկուզ մինչեւ քաղաքական հետապնդում, ազատազրկում։
Երևանցին պետք է ապրի մաքուր Երևանում, երևանցին պետք է օգտվի բարեկարգ վերելակներից, երևանցին պետք է երթևեկի հասարակական տրանսպորտով, ուղղակի առանց կռանալու, պպզելու կամ մի ոտքի վրա։
Եկեք պայքարենք հանուն այն Երևանի, որտեղ ուղղակի ապրելու ենք, մեր երեխաները խաղալու են, մեր ծնողները զբոսնելու են։
Որտեղ ոչ թե խոսելու ենք խնդիրներից, այլ այն Երևանում, որտեղ ԱՊՐԵԼՈՒ ԵՆՔ։

Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան էջից