Երբեք մի՛ մոռացեք, որ «մեր դեմ խաղ չկա» գործելաոճի կիրառումը ոչնչացնում է համալսարանական մշակույթը
Ինչպես գիտեք, հուլիսի 20-ին տեղի ունեցավ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի` հարցման կարգով նիստը:
Խորհրդի 32 անդամներից նիստին մասնակցել են ընդամենը 20-ը, որոնց մեծամասնությունը կառավարության և լիազոր մարմնի կողմից առաջադրված անձինք էին, իսկ համալսարանական ներկայացուցիչների հիմնական մասը նիստը համարել էր հակաօրինական և չէր մասնակցել քվեարկությանը։
Մասնակիցներից 19-ը կողմ են քվեարկել Ուսանողության հետ տարվող աշխատաքների կենտրոնի լուծարմանը, իսկ ՀԲԸՄ նախագահ Վ․Յակուբյանը՝ ձեռնպահ։
Եղածը վկայութունն է այն բանի, որ իշխանությունները կարող են ժամանակավոր մոռանալ բուհի ինքնավարությունը և գործել իմպերատիվ մեթոդներով։ Հոգաբարձուների խորհրդի արդյունավետ աշխատանքի կարևոր պայմաններից մեկն այն է, որ որոշումները ոչ թե կայացվեն իմպերատիվ ճանապարհով, այլ անցնեն համակողմանի քննարկում և որոշում ընդունելիս հաշվի առնվեն տարբեր կողմերի ներկայացուցիչների կարծիքները։
Հարգելի՛ իշխանություններ, երբ Հոգաբարձուների խորհրդի միջոցով համալսարանը կառավարելիս հաշվի չեք առնում համալսարանական շահը, չեք լսում ձեզնից ներքև գտնվող օղակներից ո՛չ գիտական խորհրդի, ո՛չ համալսարանի աշխատակիցների և ոչ էլ ուսանողների կարծիքը, այլ փորձում եք որոշումներ կայացնել` ելնելով անձնական շահերից, երբեք մի՛ մոռացեք, որ «մեր դեմ խաղ չկա» գործելաոճի կիրառումը ոչնչացնում է համալսարանական մշակույթը, որից ամենաշատը տուժելու եք հենց դուք, և դա աշխատելու է միայն ի վնաս ձեզ։
Հ․Գ․ Նշեմ, որ լիազոր մարմնի կողմից առաջադրված անձանցից նիստին չէր մասնակցել նաև «ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Ցավում եմ, որ նման մակարդակի գործարարները համալսարանին օգուտ բերելու փոխարեն ակամայից հայտվել են անձնական և քաղաքական շահերի արանքում, բայց միաժամանակ ուրախ եմ, որ կան այնպիսիք, ովքեր տեղի չեն տալիս ճնշումներին և գործում են իրենց խղճի համաձայն:

ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ
Դավիթ Ափոյանի ֆեյսբուքյան էջից