Գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պիտի խղճան ու ասեն՝ դե լավ, ինչ կուզեք՝ արեք Իրանի հետ
Եթե չեմ սխալվում՝ ԱՄՆ-ում մեր պատվիրակությունը նաև փորձելու էր առաջ տանել Իրանից գազ գնելու դեպքում ԱՄՆ կողմից խոչընդոտների չհանդիպելու քաղաքական գիծը:
Անցած շաբաթ Իրանի շուրջ զարգացումները թեժ էին: Իրանը բռնագրավել էր նավթ տեղափոխող անգլիական նավը (տանկեր): Անգլիացիք իրենց հերթին Իրանի նավթային տանկերն են բռնագրավել: Այս հակամարտությունը դեռ թեժանում է, և Եվրոպան ու ԱՄՆ-ը, չհաշված արաբական մի շարք երկրների և Իսրայելի, մեղադրում են Իրանին սրանում և մտածում են, թե ոնց պիտի պատժեն վերջինիս, բայց՝ հնարավորինս պատերազմի չվերածելու տրամադրությամբ: Որը, սակայն, չի բացառվում:
Այս պայմաններում ուզում եմ հասկանալ՝ կա՞ն մարդիկ, հետազոտողներ կամ, այսպես կոչեցյալ, թինկ-թանկեր (չնայած, հայաստանյան մասնագիտական միջավայրը ու թինկ-թանկը, ցավոք, անհամատեղելի են առայժմ), որ այս ամենը վերլուծում են և քաղաքական վերնախավին գրագետ ուղղորդում մեր շահերը առաջ տանելու և ճիշտ ներկայացնելու համար: Թե՞, ասենք, «էշ-էշ» գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պիտի խղճան ու ասեն՝ դե լավ, ինչ կուզեք՝ արեք Իրանի հետ. մենք աչք ենք փակում: Նման բան չի լինելու:
Գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պիտի խղճան ու ասեն՝ դե լավ, ինչ կուզեք՝ արեք Իրանի հետ
Եթե չեմ սխալվում՝ ԱՄՆ-ում մեր պատվիրակությունը նաև փորձելու էր առաջ տանել Իրանից գազ գնելու դեպքում ԱՄՆ կողմից խոչընդոտների չհանդիպելու քաղաքական գիծը:
Անցած շաբաթ Իրանի շուրջ զարգացումները թեժ էին: Իրանը բռնագրավել էր նավթ տեղափոխող անգլիական նավը (տանկեր): Անգլիացիք իրենց հերթին Իրանի նավթային տանկերն են բռնագրավել:
Այս հակամարտությունը դեռ թեժանում է, և Եվրոպան ու ԱՄՆ-ը, չհաշված արաբական մի շարք երկրների և Իսրայելի, մեղադրում են Իրանին սրանում և մտածում են, թե ոնց պիտի պատժեն վերջինիս, բայց՝ հնարավորինս պատերազմի չվերածելու տրամադրությամբ: Որը, սակայն, չի բացառվում:
Այս պայմաններում ուզում եմ հասկանալ՝ կա՞ն մարդիկ, հետազոտողներ կամ, այսպես կոչեցյալ, թինկ-թանկեր (չնայած, հայաստանյան մասնագիտական միջավայրը ու թինկ-թանկը, ցավոք, անհամատեղելի են առայժմ), որ այս ամենը վերլուծում են և քաղաքական վերնախավին գրագետ ուղղորդում մեր շահերը առաջ տանելու և ճիշտ ներկայացնելու համար:
Թե՞, ասենք, «էշ-էշ» գնում ենք ԱՄՆ այն հույսով, որ մեզ պիտի խղճան ու ասեն՝ դե լավ, ինչ կուզեք՝ արեք Իրանի հետ. մենք աչք ենք փակում: Նման բան չի լինելու:
Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից