Ինչո՞ւ են մեր զինվոր երեխաները բանակում ինքնասպան լինում
Իսկ հիմա թողնենք բոլոր կատակները և լրջանանք: Աշխատանք, ապրուստ, վառելափայտ, բողոք, ակցիաներ՝ թող մի պահ սպասեն: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են մեր զինվոր երեխաները բանակում ինքնասպան լինում: Մի դեպք չի, երկուսը, չի, ժողովո՛ւրդ, պարբերական բնույթ է կրում երևույթը: Այդ ի՞նչ են անում մեր երեխաների հետ բանակում, ո՞վ և ինչպե՞ս է նրանց նեղացնում, որ համարյա ամեն ամիս /եթե ոչ ավելի հաճախ/ նրանց դիակներն են գտնում՝ հրազենով գլխից խփած, և սկսում են հետաքննել ինքնասպանության հասցնելու քրեական հոդվածը: --------- Սա հարցերի հարցն է, որը պետք է տալ բոլոր ժամանակներում բոլոր իշխանություններին: Քանի՞ գրոշի արժեք ունի պետությունը, որը բանակ է տանում տան երեխային և հետո ծնողներին վերադարձնում նրա դիակը: Գուցե խստացնե՞ք բանակում կարգուկանոնը, պարոնա՛յք Պաշտպանության նախարարության աշխատակիցներ:
Ինչո՞ւ են մեր զինվոր երեխաները բանակում ինքնասպան լինում
Իսկ հիմա թողնենք բոլոր կատակները և լրջանանք: Աշխատանք, ապրուստ, վառելափայտ, բողոք, ակցիաներ՝ թող մի պահ սպասեն: Հարց եմ տալիս՝ ինչո՞ւ են մեր զինվոր երեխաները բանակում ինքնասպան լինում:
Մի դեպք չի, երկուսը, չի, ժողովո՛ւրդ, պարբերական բնույթ է կրում երևույթը: Այդ ի՞նչ են անում մեր երեխաների հետ բանակում, ո՞վ և ինչպե՞ս է նրանց նեղացնում, որ համարյա ամեն ամիս /եթե ոչ ավելի հաճախ/ նրանց դիակներն են գտնում՝ հրազենով գլխից խփած, և սկսում են հետաքննել ինքնասպանության հասցնելու քրեական հոդվածը:
---------
Սա հարցերի հարցն է, որը պետք է տալ բոլոր ժամանակներում բոլոր իշխանություններին:
Քանի՞ գրոշի արժեք ունի պետությունը, որը բանակ է տանում տան երեխային և հետո ծնողներին վերադարձնում նրա դիակը:
Գուցե խստացնե՞ք բանակում կարգուկանոնը, պարոնա՛յք Պաշտպանության նախարարության աշխատակիցներ:
Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից