Նիկոլի հայրը ժամանակին ասաց` չեմ կարծում, թե մտքին դրել է դառնալ վարչապետ
Ժամանակին, երբ լրագրողները Նիկոլի հորից` հարգարժան Վովա Փաշինյանից հետաքրքրվեցին, թե ինչ է մտածում որդու վարչապետական հավակնությունների մասին, զարմանքով ու տարակուսանքով ասաց` չեմ կարծում, թե մտքին դրել է դառնալ վարչապետ։
Եվ դա հասկանալի է։ Ով լիներ, որ, «մոտիկից» ճանաչելով մեր օրերի ընկեր Փանջունուն, իմանալով` ով է, ինչ է, ինչի է ընդունակ, ինչով է մտածում եւ շնչում, մղձավանջային երազում անգամ պատկերացներ նրան ոչ թե վարչապետի, նույնիսկ` վարչապետի օգնականի կարգավիճակում։
Այն ժամանակ Նիկոլը դեռ չէր սովորել մատ թափ տալ ցանկացած մեկի վրա, ով կհամարձակվեր թերահավատությամբ վերաբերվել իր անձին, խոսքին եւ գործին, ու հորը չփռեց ասֆալտին, չծեփեց պատերին, հիստերիաներ չսարքեց. ընդամենը կիսաձայն փնթփնթաց, թե չգիտի` հայրն ինչու է նման կարծիք հայտնել։
Հիմա, երբ մղձավանջն այլեւս դաժան իրականություն է, եւ ամբողջ մի երկիր դարձել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի անձեռնահասության, անձնական վախերի եւ անձնական վրեժխնդրության, անձնական, կուսակցական եւ քաղաքական անպարագիծ նկրտումների, ստախոսության ու դեմագոգիայի պատանդը, հայի հետին խելքով մնում է արձանագրել.
Մարդը մի բան գիտեր, էլի՛, որ ասում էր, հո զոռո՞վ չի...

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից