Գործազրկությունը ոչ միայն չի պակասել, այլ աճել է. հիմա ավելի քիչ գործ կա, քան նախկինում
Այս իշխանություններին ամեն օր, ամեն ժամ պետք է հիշեցնել, թե ինչ էին ասում դեռ մեկ ամիս, մեկ տարի, երկու տարի առաջ։
Անընդհատ հիշեցնել, ոնց էին «Մանվե՜լ, Մանվե՜լ» կանչում հրապարակից, ոնց էին խոստանում, որ հենց հեղափոխությունը լինի՝ միանգամից միլիարդների ներդրումներ են գալու Հայաստան և «աշխատատեղեր ավտոմատ բացվելու»։
Ամեն անգամ, երբ Նիկոլը 3–4 տարի առաջ բացված օբյեկտների մոտ նկարվում է ու դա ներկայացնում՝ որպես իր շնորհքով, իր օրոք ստեղծված, պետք է հանել, ցույց տալ նույն օբյեկտի «հինհայաստանյան» նկարները։
Պետք է հիշեցնել, թե ինչպես էր Նիկոլը խոստանում տնտեսական թռիչքաձև աճ, ինչպես էր խոստանում 2 միլիարդ դոլարով ավելացնել ռազմական բյուջեն և այլն, և այլն, և այլն։
Պետք է ջրի երես հանվեն նախկին ընդդիմության՝ տասնամյակներով կերտած ստերը, որոնք միֆականացվել և արդեն որպես անվիճելի ճշմարտություն են ընկալվում բոլորի կողմից։
Այսօրվա ընդդիմությունը (որը մեծ մասամբ տարբեր տարիների հին իշխանության ժառանգներից է բաղկացած) շատ թույլ է։ Երևի այն պատճառով, որ իր իրական սխալների համար չի ապաշխարհել և այդ պատճառով էլ չի կարողանում մաքուր էջից սկսել։
Այսօրվա իշխանությունը ցանկացած քննադատությանը մեկ պատասխան ունի․ «Ba xi Serji vaxt...»։
Հիմարագույն հակափաստարկ է, բայց հուզական մակարդակով լավ աշխատող։ Կարծում եմ, որ մինչև ներկա ընդդիմությունն անկեղծ չընդունի իշխանություն եղած ժամանակվա իր մեղքերը, չի ունենա բարոյական իրավունք «բա-խի-Սերժի-վախտը» պատմության գիրկն ուղարկելու և առաջ շարժվելու։
***
Երբ մինչ հեղաշրջումն ասում էինք #գործկա, ընդդիմությունը հիստերիկանում էր, թե բա ոչ մի գործ էլ չկա, մի փորձեք ժողովրդին խաբել։
Հեղաշրջումից հետո, գործազրկությունը ոչ միայն չի պակասել, այլ աճել է։ Այսինքն հիմա ավելի քիչ գործ կա, քան նախկինում։
Բայց երեկվա ընդդիմությունը, նույն ինքը՝ այսօրվա իշխանությունն ասում է․ «Գործ կա, ժողովուրդ ջան, գնացե՛ք, աշխատե՛ք»։

Ու ոչ մի կոգնիտիվ դիսոնանս։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից