Կարծիք

22.07.2019 10:59


Ծառերը գրկող ու ամեն կոտրած ճյուղի համար լացող բնապահպաններից ծպտուն դուրս չի գալիս (լուսանկարներ)

Ծառերը գրկող ու ամեն կոտրած ճյուղի համար լացող բնապահպաններից ծպտուն դուրս չի գալիս (լուսանկարներ)

Հիշո՞ւմ եք՝ ինչ հպարտությամբ էին իշխանությունները խոսում Օպերայի քանդած սրճարանի տակից 200 քառակուսի մետր տարածքը կանաչապատելու մասին։ Թե բա՝ «կանաչ Երևան», ֆլան-ֆստան․․․ (Ճիշտ է, ընթացքում ծառ էլ կոտրեցին, բայց դրա մասին չէին խոսում)։

ԱԻՆ-ի տվյալներով՝ միայն երեկ ու այսօր՝ հուլիսի 20–21-ին, Երևանում վառվել է մոտ 16 հեկտար (այսինքն 160 000 քառակուսի մետր)։ Վերջին մեկ ամսում ինչքան տարածք է վառվել, վախենում եմ նույնիսկ պատկերացնել։

Այս հրդեհները շատ ավելի քիչ կլինեին, եթե ժամանակին խոտը հնձվեր։ Այն ջանքն ու փողը, որ ներդրվեցին Օպերայի բակում 1 սրճարան քանդելու վրա, ցուցադրական անիմաստ շաբաթօրյակ անելու վրա, թանկարժեք նոր տոնածառ կանգնեցնելու վրա, պետք էր ծախսել ժամանակին խոտհունձը կազմակերպելու վրա։

Հ․Գ․ Ուշադրություն դարձրեք, որ այլ դեպքերում շատ ակտիվ, ծառերը գրկող ու ամեն կոտրած ճյուղի համար լացող բնապահպաններից ծպտուն դուրս չի գալիս։ Լուռ են նաև բազմաթիվ ՀԿ-ները, որ առաջներում վազելով կգնային քաղաքապետարանի դիմաց վրան կխփեին...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

67416269_636111780219239_5896193110391652352_n 67587890_469710100491196_5230356768718061568_n - копия 67228553_636111723552578_2309462047441551360_n 66861463_636111690219248_523935479821762560_n - копия 67587890_469710100491196_5230356768718061568_n - копия 67416269_636111780219239_5896193110391652352_n 67228553_636111723552578_2309462047441551360_n 67790087_636111493552601_7452852484399169536_n - копия

Այս խորագրի վերջին նյութերը