Կարծիք

22.07.2019 10:25


Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը

Սրիկաների ու պարկեշտ մարդկանց տարբերությունը

Մինչև 2018թ. մայիս քաղաքական առումով մոդայիկ էր իշխանութան մեջ գտնվողներին դասել սատանաների շարքում, իսկ ընդդիմության մեջ գտնվողներին՝ հրեշտակների։

Նախորդ տարվա մայիսից հետո մոդան փոխվեց։ Համարվեց, որ իշխանության մեջ հայտնվածները հրեշտակներ են, իսկ հակառակ ճամբարում՝ սևեր, կամ այլ կերպ ասած՝ սատանաներ։

Իրականությունն այն է, որ և՛ մինչև 2018–ի մայիսը, և՛ 2018–ի մայիսից հետո երկու կողմերում էլ կային ու կան սրիկաներ ու պարկեշտ մարդիկ։

Հեղափոխությունների առանձնահատկությունն այն է, որ իշխանության մեջ (հատկապես սկզբնական փուլում) սրիկաների, անգրագետների, անբանների քանակը գերազանցում է մինչև հեղափոխությունը իշխանության մեջ գտնվող այդ որակի մարդկանց քանակը։

Հիմա իշխանական վերնախավում կան սրիկաներ և պարկեշտ մարդիկ։ Ինչպե՞ս նրանց տարբերել։ Այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է դիմել գրող Սերգեյ Դովլաթովի հայտնի բանաձևի օգնությանը։ Ըստ այդմ՝ այս իշխանության մեջ գտնվող պարկեշտ մարդիկ սրիկաներից տարբերվում են այն բանով, որ սրիկայություններ և կեղտոտ գործեր են անում առանց էնտուզիազմի ու ներքին բավարարվածության։

Այդ բանաձևը հիմք ընդունելով՝ կարող եք ինքներդ դասակարգել իշխանության մեջ գտնվող սրիկաներին ու պարկեշտ մարդկանց։

***

Ինչպես դառնալ միլիոնատեր՝ առանց բիզնեսի
—————————

Եթե տաղանդավոր գեներալները կարող են հաղթել առանց պատերազմի (ասվածի ենթատեքստը հասկանալի է՝ կեցցե՛ քիրվայությունը), ապա տաղանդավոր բիզնեսմենը կարող է միլիոնատեր դառնալ առանց բիզնես դաշտում չարչարվելու։

Օրինակ՝ տաղանդավոր բիզնեսմենը կարող է լինել մեկը, ով միլիոնատեր է դառնում առանց ձեռներեցության մեջ թաթախվելու (ասենք, պոպուլիզմի օգնությամբ վերցնում է իշխանությունը և բացում բարեգործական հիմնադրամ, որից հետո բոլոր բիզնեսմենները վազում են ու խաղաղության դաշինք կնքում իշխանության հետ՝ մինչև այդ մուծվելով հիմնադրամին ու ինդուլգենցիա ստանալով այդ կառույցից)։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը